суббота, 14 марта 2009 г.

Ուրեմը այսօր` մարտի 14-ին..ժամը16:00-ին եկեք Ձեր հեծանիվներով, Նոր առաջարկներով, մտքերով Բուսաբանական այգի...եկեք միասին կերտելու հեծանվային ճամփան...զարգացնելու հեծանվային մշակույթը: Բոլոր նրանք, ովքեր տեսնում են իրենց այս շարժման կայացման գործում հրավիրում ենք այգի` ծառերի, գարունի ներքո ընկերաԳՈՐԾՆԱԿԱՆ հանդիպման...093 426 654, 093 640 340

Սիրելի հեծանվորդներշաբաթ օրը , մարտի 14ին տեղի ունեցավ հեծանվորդների ակումբ նախաձեռնող խմբի անդրանիկ հանդիպումը:Չնայած մռայլ եղանակային պայմաններին հանդիպումը անցավ ջերմ ընկերական մթնոլորտում: Հանդիպմանը մասնակցում էին Արամը,Արմանը, Կարենը, Մարիամը, Վահագնը և Սամվելը : Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց մտադրությունը գործունեություն ծավալել հեծանվային շարժումը ակտիվացնելու և տարածելու, ինչպես նաևհեծանվորդների համար պայմանների ստեղծման համար:

Մեր սկզբնական քայլերը կլինեն հեծանվային արահետների կառուցումը, համապատասխան նշագրումներով և կայանատեղիներով, "car free day" անցկացումը: Իհարկե կշարունակվեն ավանդական դարձած հեծանվային ակցիաները և արշավները:Այս ամենի հետ կապված Ձեր բոլորի առաջարկությունները ևւ կարծիքները ողջունելի են:Սպասեք հետագա ծանուցումներին:

Հեծանվորդներ ակումբի նախաձեռնող խումբ

Комментариев нет: