пятница, 13 марта 2009 г.

СУКИ



[ 2009/03/12 17:05 ] բնապահպանություն


Ինչպես «ԷկոԼուր»-ին պարզ դարձավ, «GeoProMining» ընկերության գրիֆով լույս է տեսել 123 էջանոց մի փաստաթուղթ` «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» անունով:

Փաստաթուղթն իրենից ներկայացնում է Սոտքում արդյունահանող ձեռնարկության՝ (որի մեջ մտնում են ֆաբրիկան, ցիանիդների եւ թունաքիմիկատների պահեստը, ինչպես նաեւ պոչամբարը) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը: Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտություն անցկացնելու համար:

Բնապահպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր չէ աջակցել այդ նախագիծը, քանի որ այն իրենից մեծ վտանգ է ներկայացնում Սեւանա լճի համար եւ հակասում է «Սեւանի մասին» ՀՀ օրենքին («ԷկոԼուր»` խոսքը Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության արգելքի մասին է):
Սակայն, այժմ բնապահպանության նախարարությունը, ինչպես նաեւ պետական այլ կառույցներ, հանդես է եկել որպես այս նախագծի խորհրդատու: Այսպես, փաստաթղթի նախաբանում նշված է. «ՀՀ ԳԱԱ Երկրաբանության, էկոնոսֆերային հետազոտությունների, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտների կողմից հայտնաբերված եւ ներկայացված են բնական եւ տեխնոգեն ռիսկերը….Աշխատանքը հիմնված է վերը նշված ինստիտուտների, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունների, Անշարժ գույքի պետական կադաստրի, «ՀայՀիդրոԷներգոՆախագիծ» ՓԲԸ-ի, «Գենարգ» ԲԲԸ-ի, ինչպես նաեւ «Epoch Recourses» Ltd-ի, «Golder Associates»-ի, «Fraser Alexander»-ի հետ խորհրդատվության եւ համաձայնացվածության վրա»:

«ԷկոԼուր»-ը www.ecolur.org տեղեկատվական կայքի միջոցով շարունակելու է Սոտքում ոսկու արդյունահանման ձեռնարկության կառուցման նախագծի մոնիտորինգը:
«ԷկոԼուր»

Комментариев нет: