пятница, 20 марта 2009 г.

Ո՞րն է աշխարհում ամենաարժեքավոր նյութը կամ ապրանքը


Ոսկին?, նավթը ? կամ ադամանդները ամենամեծ արժեքն ունեն:

Բայց երկրի վրա և երկրի ներսում գտնվող բոլոր հանքանյութերից, մետաղներից, թանկարժեք քարերից և լուծիչներից ամենաարժեքավորը ջուրն է:

Ջուրը կյանքի աղբյուրն է:
Կյանքը պահպանվում է ջրի միջոցով:
Ջուրը այն միջավայրն է, որը պահանջվում է կյանքի հայտնի բոլոր ձևերի հետ կապված տարբեր ֆունկցիաներ իրականացնելու համար:

Մեր ֆիզիկական մարմինների երկու-երրորդը ջուր է:
Մարդը կարող է գոյատևել առանց ուտելիքի շատ օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, միչդեռ ընդամենը երեք կամ չորս օր առանց ջրի մնալով, մարդը սովորաբար մահանում է:
Աշխարհի բնակեցված մեծ կենտրոնների մեծ մասը տեղադրված են խմելու ջրի աղբյուրներին մոտիկ: Պարզապես կարող ենք ասել, որ կյանքը չի կարող գոյություն ունենալ առանց մատչելի և առկա մաքուր ջրի համապատասխան պաշարների:

Комментариев нет: