среда, 18 марта 2009 г.

նամակ թեղուտի անտառից...

Ես հիշում եմ Ձեզ,,,
Երբ եկաք հանգրվանեցիք իմ գրկում...
Էնպես էի ճոճվում, էնպես էի պար գալիս և շշնջում էի հողին, ծառերին` մեր փրկարարներն են եկել...

Գիշերը, երբ խաղաղ քուն մտաք, թաքուն զննում էի Ձեզ, մեկ առ մեկ և բոլորիդ միասին` իբրև մի թիմ, իբրև մի բուռ:

Հպարտանում էի ` տեսնելով Ձեր հաստատակամությունը, հավատը:
Սիրով էի լցվում զգալով Ձեր Սերը հանդեպ ինձ:

Սերս բխում էր ամեն մի քարից, աղբյուրից, հոսում էր գետերով մեկ~

Եկել էին ինձ մոտ հյուր, ինձ տեսության...~

Մենակ չէի, պետք էի Ձեզ...Ես Ձերն էի....~

Ես էլ Ձեզ էի պաշտպանում, ոչ մի րոպե աչքս չեմ թարթել , բոլորիդ կողքին եմ եղել ու բոլորիդ հետ:

Երբ գնացիք, Ձեզանից ոմանք շրջվեցին դեպի ինձ ու երկար նայեցին, չեմ մոռանա այդ հայացքը:
Երբեք…

Հիմա:
Այս ովքեր են լցվել իմ մեջ?
Այս ինչ օտար ձայներ, ճիչեր….

Ուր եք հարազատներս?

Ուզում եմ կրկին ծաղկել Ձեզ համար,ուժս չի հերիքում...
Ուզում եմ երգել Ձեզ համար, աղմուկը չի թողում....

Ուզում եմ ապրել Ձեզ համար:

'Circle.Am:

Комментариев нет: