Բաց կամ փակ եղանակով արդյունահանված ուրանի հանքաքարը ջարդվում է և ուրանը քաղվում մշակման գործարանում: Սա քիմիական գործարան է, որը կառուցվում է հանքաքարից ուրան դուրս բերելու համար: Մեծամասամբ, որպես քաղման միջոց օգտագործվում է ծծմբաթթուն, սակայն կիրառվում է նաև ալկալային քաղման եղանակը: Քաղման ժամանակ հանքաքարից դուրս է բերվում ոչ միայն ուրան, այլև մի շարք այլ բաղադրամասեր, ինչպիսիք են մոլիբդենը, վանադիումը, սելենը, երկաթը, կապարը և արսենը (մկնդեղը), և ուրեմն, քաղումից հետո ուրանը պետք է առանձնացվի ստացված լուծույթից: Մշակումից ստացված վերջնական արդյունքը, որին սովորաբար անվանում են §դեղին թխվածք¦ (U3O8, խառնուրդների հետ միասին), փաթեթավորվում է և տեղափոխվում տակառներով: Ի վերջո, առաջանում է մեծ քանակությամբ ռադիոակտիվ աղտոտված աղբ` պոչանքը, որը պետք է դուրս բերվի: Սովորաբար ուրանի հանքամշակման պոչանքները որպես տիղմ տեղափոխվում/ թափվում են հատուկ կույտերում կամ ավազաններում: Առաջացած տիմղի քանակը մոտավորապես նույն կշիռով է լինում, ինչ հանքանյութ պարունակող հանքաքանը (այսինքն հանքաքարը, որը պիտի մշակվի): Տիպիկ մասնաբաժնով ստացվում է 0.1% ուրան, իսկ հանքանյութ պարունակող հանքաքարի 99.9%-ը մնում է որպես աղբ/պոչանք: Բացի դուրս բերված ուրանի մասնաբաժնից, այս տիղմը պարունակում է հանքաքարի մնացած բոլոր բաղկացուցիչները: Քանի որ այնպիսի երկար քայքավող նյութեր, ինչպիսիք են թորիում-230-ը (գամմա ճառագայթող նյութ` 80,000 տարվա կիսատրոհման պարբերությամբ) և ռադիում-226-ը չեն հեռացվում, այս տիղմը պահպանում է հանքանյութի սկզբնական ռադիոակտիվության 85%-ը: Ուրանի պոչանքներում պարունակվող ռադիոնուկլիդներն արձակում են 20-100 անգամ ավելի գամմա ճառագայթում, քան բնական ստորգետնյա գոյացությունները` հանքավայրի մակերեսին: Պոչանքների ռադիում-226-ը շարունակաբար քայքայվում է ռադոն-222 ռադիոակտիվ գազի, որի քայքայումից առաջացած նյութը շնչելը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել: Ռադոնի որոշակի քանակ շարունակաբար արտահոսում է թափոնակույտից: Ռադոնի արտանետումները մեծ վտանգ են ներկայացնում նույնիսկ ուրանի հանքերի փակումից հետո: Քանի որ ռադոնը արագորեն տարածվում է քամու միջոցով, մեծ թվով մարդիկ հավելյալ ճառագայթման չափաբաժիններ են ստանում: Բացի այդ, ուրանի մշակման պոչանքները, որոնք թափվում են տիղմի կույտերում կամ ավազաններում, ամեն ինչ են բացի անվտանգ լինելուց: Օրինակ, §Հողի մահաբեր փլուզումները կարող են ռադիոակտիվ աղտոտում տարածել հարավային Ղրղըզստանի մեծ մասում: Ղրղըզստանի բնապահպանական պաշտոնյաներն ահազանգում են, որ անակնկալ սողանքները սպառնում են ռադոակտիվ ճառագայթմամբ թունավորել Ֆերգանայի դաշտավայրի լայնածավալ հատվածներ: Անձրևներից պատճառված սողանքներն ամենամյա պատահարներ են: Սակայն այս տարի սողանքներն անսովոր կերպով ծանր են եղել, դրանց առաջացրած ցեխաշերտերն ավելի են վատթարանում վերջին տասնամյակում իրականացված լեռնալանջերի անտառահատումների պատճառով: Վերլուծաբաններն այժմ վախենում են, որ Մայլուու-Սուու քաղաքի մոտ 30 տարի առաջ մոռացության մատնված ուրանի հանքի թունավոր թափոնները կարող են լվացվել-տարվել ցեխի հեղեղով¦ (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ, International War & Peace Reporting (IWPR), 2003թ. մայիսի 5)
пятница, 13 марта 2009 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
1 комментарий:
Do you have a spam problem on this blog; I also am a blogger,
and I was wanting to know your situation; many of us have developed some
nice procedures and we are looking to exchange solutions with other folks, please shoot
me an email if interested.
My web blog - cellulite treatment reviews
Отправить комментарий