понедельник, 2 марта 2009 г.

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ՝ ԳԵՏԸ ՎԱՐԱՐԻ, ԱՂԲԸ ՏԱՆԻ


«Ա1+» Տարիներ շարունակ գարնանը վարարած Դեբեդը պատուհաս է դարձել Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասի «Կամչատկա» կոչվող հատվածի բնակիչների համար, քանի որ հենապատի բացակայության պատճառով վարարած գետի ջրերը ոչ միայն ծածկել են այգիները, այլ գրեթե շենքերի բակերին հասել։


Թաղամասի մեկ այլ հատվածի բնակիչներն էլ ընդհակառակը, գետի վարարելուն են սպասում։ Թաղամասում աղբարկղ չունեն եւ աղբը բնակարաններից միանգամից գետափ են շպրտում, եւ եթե գարնանը գետը չվարարի ու ափը մաքրի, ամբողջ տարին կապրեն աղբավայրի վերածված գետափի հարեւանությամբ։

Սերյոժա Կոստանդյանն աղբը գետը լցնելը նորմալ երեւույթ է համարում։ Միեւնույն ժամանակ ավելացնում, որ աղբարկղ էլ լինի, միեւնույն է, բնակիչները աղբն իրենց սովոր տեղն են լցնելու։ Սակայն մեկ այլ բնակիչ էլ հավաստիացում է, որ աղբարկղ չլինելու պատճառով է, որ իրենք ստիպված աղբը գետն են լցնում։

Թաղամասում օրերս աղբարկղ է դրվել, սակայն «Սանահին կայարան» թաղամասի բնակիչները սովոր չեն աղբահանության համար գումար վճարել, ասում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը։ Իմանալով, որ դրա համար պետք է պայմանագիր կնքեն եւ գումար վճարեն, բնակիչները աղբը կրկին անվճար գետափն են լցնում։ Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ

Комментариев нет: