пятница, 13 марта 2009 г.

Առաջարկվող գործողություններ


Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, բնապահպանական կազմակերպություններին, մարդու իրավունքների կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին բողոքել և դիմադրել ուրանի հանքարդյունահանման մասին ՀՀ Կառավարության հնարավոր որոշմանը: Նման հանքարդյունահանմանը վերաբերող ցանկացած փորձաքննություն և հետազոտություն պետք է անցկացվի անկախ փորձագետների մասնակցությամբ, և պետք է ամբողջությամբ հաշվարկվեն մարդկանց ու բնությանը հասցվելիք վնասները:
Կոչ ենք անում հայկական սփյուռքի կառույցներին, արտերկրյա ու միջազգային բնապահպանական կազմակերպություններին ամեն կերպ օժանդակել հայաստանյան քաղաքացիական հասարակությանն ու բնապահպաններին` Հայաստանում ուրանի արդյունահանումն ու մշակումը կանխելու համար:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը փոխարենը ներդրումներ կատարել (կամ ներդրողներ գտնել) արևից և քամուց ուժանյութ (էներգիա) ստանալու համար, ինչն ուժանյութի զորեղ և կայուն աղբյուր կլինի, երկրում կստեղծի երկարաժամկետ աշխատատեղեր և կնպաստի Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը:

Անն Անահիտ Շիրինեան Օրլանդոն Հայաստանի Կանաչների միության (Երևան, ՀՀ) ԱՄՆ-ի համակարգողն է:
Անգլերենից հայերեն թարգմանությունը Արփինե Գալֆայանի

Комментариев нет: