Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան երկուշաբթի` մարտի 30-ին, հայտարարել է, որ ապրիլի 1-ից ձեռնարկությունը կսկսի աշխատել: «ՀՀ նախագահի այցը կապ չունի մեր աշխատանքների վերսկսման հետ: Ուղղակի ձեռնարկության կանադական սեփականատերը` «Dandee Precious Metals»-ը որոշումը կայացրել է շաբաթ օրը` մարտի 28-ին, ու ես հայտարարում եմ աշխատանքային շաբաթվա առաջին օրը»,- ասել է պրն Ֆալետան:
Ձեռնարկությունում կաշխատեն 950-1000 մարդ` նախկին 1200-ի փոխարեն: Կոմբինատը կարտադրի պղնձի ու ցինկի խտանյութ, ցինկինը կպահեստավորվի, իսկ պղնձինը կվաճառվի: «Ցինկի խտանյութը կպահեստավորվի այնքան ժամանակ, մինչև շուկայում կարգավորվեն գները, ներկայումս այդ խտանյութը վաճառելն իմաստ չունի»,- ասաց տնօրենը: Ըստ նրա` մասսայական կրճատումներ չեն սպասվում, աշխատավարձի տարբերություն, նախկինի համեմատ, չի լինի, իսկ աշխատակիցների հետ կկնքվեն նոր աշխատանքային պայմանագրեր: Իհարկե, այսուհետ տնօրինությունը ավելի խստապահանջ է լինելու, հետևելու է աշխատանքային կարգապահությանը: «Այն մարդիկ, ովքեր չհարմարվեն այդ պայմաններին, բնականաբար, չեն շարունակելու աշխատել մեզ հետ: Այդ ամենն արվելու է ՀՀ օրենսդրության սահմաններում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Ֆալետան:
Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում զգալի աշխատանք է կատարվել հանքում ու ֆաբրիկայում, նորացվել են օդափոխիչ համակարգերը, ապահովվել է լուսավորվածությունը, մշակվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառվեն հետագայում: Ռ. Ֆալլետայի խոսքով` կշարունակվի համայնքում սոցծրագրերի իրականացումը. «Աստիճանբար, բայց հետևողական այդ ծրագրերը նախկինի պես կարվեն»,- համոզված է Ռ. Ֆալետան:
вторник, 31 марта 2009 г.
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» վերսկսում է աշխատանքը
Автор: bnamard на 19:33
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий