пятница, 13 марта 2009 г.

Հանքահանողների վրա փոշին ու ռադոն գազն ազդեցություն են ունենում երեք ճանապարհով

  • ռադիումը (ուրանի քայքայումից առաջացող ալֆա ճառագայթող նյութ, որի կիսատրոհման պարբերությունը 1600 տարի է) շնչելու/կուլ տալու, նաև ռադոն գազը և ռադոնի երկրորդային մասնիկները շնչելու միջոցով,
  • արտաքին ճառագայթման միջոցով (գամմա ճառագայթում ուրանի հանքաքարից, ալֆա ճառագայթում ռադոն գազից և այլն),
  • ուրանի հանքանյութի փոշին շնչելու միջոցով:
    Օրինակ, ռադիումը ներծծվում է աղիքներ և անցնում է ոսկորին, որտեղ կարող է արյան կամ ոսկորների քաղցկեղ առաջացնել: Նաև ուրանն ինքնին խիստ ռադիոակտիվ է ու թունավոր:
    Ուրանի հանքահանների և հանքին ու մշակման վայրերին մոտ ապրող բնակչության առողջության մասին անցյալ ու ներկա արձանագրությունները ցույց են տալիս, որ հանքերի ճառագայթումն ու մշակման պոչանքները քաղցկեղի համաճարակներ են առաջացնում ինչպես հանքերում աշխատողների, այնպես էլ հանքերի ու պոչանքների շրջակա բնակչության մոտ, մասնավորապես կոկորդի, թոքերի, լյարդի ու ոսկորների քաղցկեղ, ինչպես նաև լեյկոզ (արյան քաղցկեղ):

Օրինակ. §Ինչպես ցույց է տալիս Դաշնային կառավարության` բնիկների հետազոտության առաջատար մարմնի կատարած ուսումնասիրությունը, Ավստրալիայի ամենամեծ ուրանի հանքավայրի մոտ ապրող աբորիգենների մոտ քաղցկեղի դեպքերը գրեթե երկու անգամ գերազանցում են ակնկալված մակարդակը¦ (Սիդնեյ, Մորնինգ Հերալդ, Morning Herald, 2006թ-ի նոյեմբերի 23): Մեկ այլ օրինակ. §1940-ականներից 1960-ական թվականներին սովորական գյուղատնտեսական կյանքից Արիզոնայի Քով ընդ Ռեդ Վելլիի (Cove and Red Valley) ուրանի հանքավայր աշխատանքի տեղափոխված 1500 նավախոցի տղամարդկանցից 1112 հանքագործներ կամ նրանց ընտանիքները կառավարությունից փոխհատուցում են պահանջել թոքերի քաղցկեղի և ճառագայթումից առաջացած այլ հիվանդությունների համար (§Միջուկային խելագարություն¦, Հելեն Քալդիքոթ, Nuclear Madness, by Helen Caldicott):

Պետք է նաև նկատի ունենալ, որ հանքերում հաճախ տեղի են ունենում արտահոսքեր և կանոնների այլ խախտումներ, այնպես որ կարող է նույնիսկ այնպես ստացվել, որ հանքագործները ուրանով աղտոտված ջուր խմեն, ինչպես տեղի է ունեցել Ավստրալիայի Ջաբիլուկա հանքում: Եվ վերջապես, հաշվի առեք ուրանի հանքահանության ժառանգությունը. §Տաջիկստանում ուրանի հանքահանությունից ավելի քան մեկ տասնամյակ անց երկիրն ի վերջո դեմուդեմ է կանգնում իր միջուկային ժառանգությանը:

Մասնագետները հաշվում են, որ երկրի հյուսիսում թաղված է շուրջ 55 միլիոն տոննա ուրանի թափոն` առաջացնելով հսկայական էկոլոգիական վտանգ: Թափոններն իրենց վնասակար բնույթը կարող են պահպանել հարյուրավոր տարիներ: Դրանք անվտանգ դարձնելու համար կարիք կա այնպիսի տեխնոլոգիաների, որպիսիք Տաջիկստանն ուղղակի չունի¦: (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ, Միջին Ասիայի լուսաբանման տեղեկագիր, International War & Peace Reporting (IWPR, London), Reporting Central Asia Bulletin No.394, 2005թ. հուլիս)

2 комментария:

Анонимный комментирует...

Heya just wanted to give you a brief heads up and
let you know a few of the pictures aren't loading properly. I'm not sure why but I think its a linking issue.
I've tried it in two different browsers and both show the same outcome.

Review my blog - cellulite treatment reviews

Анонимный комментирует...

Kalvesta rosacea laser treatment

My homepage rosacea specialist Wisconsin Child Support