понедельник, 2 марта 2009 г.

«GEOPROMINING GOLD» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՀԱՆՔԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ


«ԱրմԻնֆո»
«GeoProMining Gold» ընկերությունը Հայաստանում չորս ամիս աշխատելու ընթացքում 77%-ով ավելացրել է հանքահանման ծավալները: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հայտնեցին ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից:


Ըստ տվյալ աղբյուրի` 2008թ-ի նոյեմբերին, երբ ընկերությունը սկսեց Սոտքի հանքի շահագործումը, հանքահանվեց 21 473 տոննա հանքանյութ: Անցած տարվա դեկտեմբերին հանքահանումը կազմել է 30 410 տոննա, իսկ 2009թ. հունվարին հանքահանումը հասել է 31 285 տոննայի, իսկ փետրվարին` մինչեւ 38 000 տոննայի: Տվյալ ժամանակահատվածում, համապատասխանաբար, մեծացել է Սոտքի ոսկու հանքից հանքանյութի տեղափոխումը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա:

Комментариев нет: