пятница, 20 марта 2009 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.05.2001


Սույն օրենքը սահմանում է Սեւանա որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետª վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները:





Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:






Հոդված 4. Սեւանա լճի նկատմամբ սեփականության իրավունքը Սեւանա լիճը եւ նրա էկոտոնային տարածքը պետական սեփականություն են եւ ենթակա չեն օտարման: Սեւանա լճում եւ նրա էկոտոնային տարածքում գործունեությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:




Հոդված 7. Կենտրոնական գոտին




1. Կենտրոնական գոտին §Սեւան¦ ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել եւ պահպանել Սեւանա լճի էկոհամակարգի բնական վիճակըª ջրի որակը, լճի եւ ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները եւ կենսաբազմազանությունը:




2. Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:




Հոդված 8. Անմիջական ազդեցության գոտին




1. Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանըª մինչեւ ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սեւանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ եւ այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:




2. Անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:




Հոդված 9. Ոչ անմիջական ազդեցության գոտին




1. Ոչ անմիջական ազդեցության գոտին Սեւանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվողª լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սեւանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է:




2. Ոչ անմիջական ազդեցության գոտում տնտեսական գործունեությունն իրականացվում է մթնոլորտ արտանետվող նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:




Հոդված 10. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում գործունեության իրականացումը




1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:




2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում ենª




ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.




բ) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տեղադրումը.




գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.




դ) քարածխի եւ հեղուկ վառելանյութի բազայի վրա աշխատող 10 մեգավատտից ավելի հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը:

Комментариев нет: