вторник, 29 декабря 2009 г.


Մի խումբ բնապահպան ակտիվիստներ 2010 թվականի առաջին օրը` Ամանորի գիշերը, Երեւանի կենտրոնական հատվածներում հեծանվարշավ կանցկացնեն: Բուսակեր Մարիամ Սուխուդյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք ընտրել են Նոր տարին տոնելու այլընտրանքային ձեւը` երկու անիվների վրա:

Հիշեցնենք, որ երիտասարդ բնապահպանները բազմաթիվ հեծանվաերթեր են անցկացրել 2009 թվականի ընթացքում, որով քաղաքացիներին կոչ էին անում օգտվել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցից, որը չի աղտոտում բնությունը թունավոր արտանետումներով:

Իսկ Ամանորի գիշերվա հեծանվաերթից հետո բնապահպանները բացառապես բուսակերական ուտեստներով հագեցած սեղանի շուրջ կնստեն` «Էկոդար» հասարակական կազմակերպության նորաբաց գրասենյակում:

Комментариев нет: