среда, 2 декабря 2009 г.

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 Դարձիր այն հեղափոխությունը, որն կուզես տեսնել երկրում~~~

Մենք ընտրում ենք հեծանվային հեղափոխություն

 

Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: Երկուշաբթի, 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագենում (Դանիա)` որոշելու, թե ինչպես լուծել այս խնդիրը:

 

Ամբողջ աշխարհում, շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ այս օրը ակցիաներ են կազմակերպելու, նպատակ ունենալով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար:

 

Կիրակի օրը, դեկտեմբերի 6-ին, Երևանը կմիանա աշխարհի մեծ քաղաքներին, ցույց տալու մեր կառավարությանն ու աշխարհի ղեկավարներին, որ հետևում ենք իրենց գործողություններին և պահանջատեր ենք:

 

Այս օրը, համաշխարհային ակցիայի շրջանակում, Հեծանիվ+ և Էկոդար ՀԿ-ները, Ride Earth -ը Թեղուտի պաշտպանության շարժումը և մի շարք բնապահպան ակտիվիստներ կազմակերպում են հեծանվաերթ Երևանի փողոցներում: Ակցիան նկարահանվելու է, ուղարկվելու է Կոպենհագենի հեծանվային ակտիվիստներին և ցուցադրվելու է կոնֆերանսի պատվիրակներին:

 Սկիզբը ժամը 13.00-ին Մատենադարանի մոտից: 

Տեղեկությունների համար զանգել 093-42-66-54 Սամվելին


Комментариев нет: