воскресенье, 13 декабря 2009 г.

Հատել են առողջ բարդին


պետք ա խստացնել պատիժները,

բարձրացնել տույժերը ու հետևել որպիսզի պատժվեն!

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարող տարածքում գտնվում ռեստորանի մոտ հատվել է առողջ բարդին: Այս մասին «Հետքին» ահազանգեց նշված տարածքում ապրող բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Ռեստորանը դեռևս չի գործում: Ըստ քաղաքացու` ինքը հարցրել է, թե ինչու են կտրել բարդին, նրան պատասխանել են, որ ոչ թե կտրում են, այլ էտում: Սակայն բարդին հիմքից կտրել են: 

«Հետքն» այս մասին տեղյակ պահեց ԲՆ Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանին, ով խոստացավ, որ տեսւոչներին կուղարկի դեպքի վայր, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվում:

Մեզ առայժմ չի հաջողվում կապ հաստատել ռեստորանի տիրոջ` ոմն Արթուրի հետ: Նա չի պատասխանում բջջային հեռախոսազանգերին:

Комментариев нет: