четверг, 24 декабря 2009 г.

ինչպես պատահեց, որ մկնդեղը փախավ գերեզմանոցից..... Ալավերդու պղնձամոլները կրկին թաքցրել են մեռելին...


Դեբեդ գետից վերցված ջրերի փորձանմուշներում եւ Ալավերդի քաղաքի կողքին տեղակայված, այսպես կոչված, Մադանի գերեզմանոցի տարածքից վերցված օդի փորձանմուշներում մկնդեղ չի հայտնաբերվել: Նման պատասխան է տվել Հայաստանի փրկարար ծառայությունը Ալավերդու Օրհուս կենտրոնի հարցմանը՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության «Լոռու մարզային ՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված վերլուծության արդյունքների վրա: 
   
Մադանի գերեզմանոցի վիճակի համար իր անհանգստությունն Ալավերդու Օրհուս կենտրոնը հիմնավորում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին եւ ներկայիս աշխատակիցների տրամադրած տեղեկություններով: Նրանք պնդում են, որ գերեզմանոցի տարածքում թաղված են կոմբինատի՝ մկնդեղ պարունակող թափոնները: Նախկինում մկնդեղն օգտագործվում էր սեւ պղնձի արտադրության տեխնոլոգիական ցիկլում: Հետագայում այդ օղակը ցիկլից հանվեց, բայց գերեզմանոցը մնաց: Տեղի բնակիչները նաեւ պնդում են, որ գերեզմանոցում թաղված են կոմբինատի լաբորատոր թափոններ պարունակող կապրոնե տարաներ: 

Էկոլոգների կարծիքով՝ գերեզմանոցի վիճակը անհանգստություն է ներշնչում եւ ենթակա է ստուգման ու մոնիտորինգի՝ հաշվի առնելով մոտակայքում բնակվող մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար ռիսկերը: 
   
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնի դարձավ, Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնը ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ տվյալ խնդրի սեփական ուսումնասիրությունն է անցկացնում եւ արդյունքները կներկայացնի մոտ ժամանակներս:

Комментариев нет: