«Մենք դեմ չենք մեր երկրի տնտեսական զարգացմանը, այլ երկրների հետ համագործակցության ծավալների ընդլայնմանը, երկրագնդի վրա ավելի հաստատուն տեղ գրավելուն: Մենք ուզում ենք տեղեկանալ, թե այդ ամենը ինչ է արժենալու մեզ համար:
Վտանգվում է մեր ապագան: Մենք պարտավոր ենք ապահովագրել մեր վաղվա օրերը: Տնտեսապես զարգացած երկիրն առանց մարդկային ներուժի դատապարտված է»,- ասված է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպություններին եւ քաղաքական կուսակցություններին ուղղված՝ Կապանի տարածաշրջանի զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավունքների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի հայտարարության մեջ:
«ԷկոԼուրի» փոխանցմամբ` հայտարարությունում նաեւ նշված է` ««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն սկսել է Սյունիքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության ծրագիրը: Լեռնաձոր համայնքի 9 բնակավայրերից 4-ը հետազոտությունների գոտում են գտնվում: «Ուրան» անունն արդեն տագնապի, անհանգստության առիթ է տալիս: Մարզի բնակչությունն արդեն մի քանի ամիս է` լսում է «ուրան» անունն ու անտեղյակ է, թե ինչ է կատարվում մեր կողքին»:
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, հայտարարության հետ միաժամանակ «Ազատամարտ» կոմիտեն դիմում է ուղարկել նաեւ Օրհուս կենտրոնին: Դիմումում կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը վստահությունն է հայտնել, որ ուրանի հանքավայրերի շահագործման դեմ նախաձեռնությանը կմիանա նաեւ Կապանի Օրհուս կենտրոնը:
«Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է մեր պահանջը լսելի դարձնել իշխանական մակարդակներում: Դա էլ կլինի քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհի հաղթանակներից մեկը»,- նշված է Կապանի Օրհուս կենտրոնին ուղղված դիմումում
среда, 9 декабря 2009 г.
SOS ARMENIA
Автор: bnamard на 13:12
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий