Դեկտեմբերի 25-ին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես եկավ արտահերթ զեկույցով: Այլ հարցերի թվում նա անդրադարձավ նաեւ Մարիամ Սուխուդյանի գործին, որը թերեւս ամենաաղմկոտն էր 2009-ի քրեական խճանկարում: Օմբուդսմենը հայտարարեց, որ իր գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի նախկին եւ ներկա սաների հետ եւ նրանց հետ զրույցներում պարզել, որ Մարիամ Սուխուդյանի բացահայտումներն անհիմն չէին:
Արմեն Հարությունյանի այս հայտարարությունը հեռարձակվեց "Հայլուրով", այսինքն, այն նույն ծրագրով, որը մոտ 1 տարի առաջ սկսել էր լրագրողական հետաքննությունը հարցի շուրջ եւ ընկալվեց որպես փոքր, բայց էական հաղթանակ Հայաստանում մարդու իրավունքների համար պայքարում:
Խնդրեմ դիտեք http://mariamsukhudyan.info/inv.php
воскресенье, 27 декабря 2009 г.
Автор: bnamard на 13:33
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий