четверг, 24 декабря 2009 г.

Դե դե կարդացե'ք, որքան պղինձ, ոսկի, մոլիբդեն է միայն այս տարի աքսորվել Հայաստանից արտերկիր...Թող հողը թեթև լինի

LOOOOOOOOSING OUR FUTURE


 

WE ARE MINING A VERY BIG HOLE FOR OUR KIDS

Aysor.am


Էներգետիկների օրը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շնորհավորեց ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթեց նորանոր հաջոցություններ: 

Ամփոփելով անցնող տարին և նախանշելով հաջորդ տարվա կարևորագույն անելիքները, նախարարը տեղեկացրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը էական ազդեցություն չի ունեցել էներգետիկ ոլորտի վրա: 

Այս տարվա ընթացքում արտադրվել է 5 մլրդ 680 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից շուրջ 2 մլրդ Կվտ/ժամ էլէներգիան արտադրվել է ՀԷԿ-երի կողմից: Ընդ որում, փոքր հիդորէլեկտրակայանների կողմից արտադրվել է 335 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա, 2008 թ-ի` 259 մլն-ի փոխարեն: Այս տարի նախորդ տարիների համեմատ ճիշտ ռեժիմների իրականացման արդյունքում էականորեն իջել է ջերմաէլեկտրակայանների արտադրանքը` նախորդ տարվա 1.8 մլրդ-ի փոխարեն, այս տարի կազմելով 1.1 մլրդ: 

«Չնայած ճգնաժամային իրավիճակին, բավականին հաջողություններ ունենք հանքարդյունաբերության մեջ»,- նշեց Ա. Մովսիսյանը: 

Մասնավորապես, ոսկու խտանյութի արտադրանքը 2008 թ-ին կազմել է 131 տ, 2009 թ-ին` 133 տ, պղինձը` 2008 թ-ին` 72 հզ. տոննա, 2009 թ-ին գերզանցում է 90 հզ. տոննան, մոլիբդեն` 2008 թ-ին` 8300 տ, 2009 թ-ին` 8862 տ, ցինկի խտանյութը` 2008 թ-ին` 7400 տ, 2009 թ-ին` 6200 տ: Ա. Մովսիսյանն ընդգծեց, որ տարվա սկզբին հանքարդյունաբերությունը չէր աշխատում, բայց հետո հիմնական արտադրատեակներով գերազանցել է նախորդ տարվա արտադրանքի ծավալները: 

2009 թ-ի ամենակարևոր աշխատանքներից Ա. Մովսիսիյանը նշեց Երևանի ՋԷԿ-ի տարածքում կառուցվող գազատուրբինային կայանի շինարարական-մոնտաժային աշխատանքների ավարտն է: Նախարարի խոսքով, սա վստահություն է ներշնչում, որ նախատեսված ժամկետում` 2010 թ. ապրիլի 21-ին կայանը կգործարկվի և կմիանա էներգոհամակարգին: 

Ա. Մովսիսիյանն առանձնացրեց նոր ԱԷԿ-ի կառուցման մեկնարկային աշխատանքները. 15-20 օր առաջ համաձայնություն է ձեռք բերվել հայ-ռուսական համատեղ ձեռնարկության հետ, որը պետք է իրականացնի Հայաստանի նոր էներգաբլոկի ռեակտորների կղզյակի սարքավորումների մոնտաժման աշխատանքները: 2010 թ-ին նախատեսվախ է հիմնական սարքավորումների ընտրության ավարտը: 
«Ատոմակայանի սարքավորումները մասսայական արտադրության սարքավորումներ չեն և յուրաքանչյուր կոնկրետ կայանի համար տեխիկական խնդիրները պետք է լուծվեն առանձին»,- ասաց Ա. Մովսիսիյանը: 

Նախարարը նաև կարևորեց «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպության» կողմից Սյունիքում ուրանի պաշարների հետախուզման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք դեռ կշարունակվեն 3-5 տարի: 

«Մեկնարկը բավականին լավ է իրականացվել, և աշխատանքները կշարունակվեն, կիմանանք, թե ինչպիսի պոտենցիալ ունենք»,- ասաց Ա. Մովսիսիյանը:

Комментариев нет: