Մեր հարազատ հայրենակից
Մենք ցնցված ենք քո հայրենասեր գործունեությամբ, ամենուր ոգեշնչվում ենք մեզ քաջալերող, հանուն արդարության պայքարի մղող քո խորիմաստ ոգևորող երգերով:
Մեր բնապահպանական ակցիաների ժամանակ միշտ դու ներկա ես լինում , լինի շոգ ամառ, թե ցրտաշունչ ձմեռ:
Հեծանվաերթերի ժամանակ քո պայքարի ձայն է հնչում մեր ռիկշայի միջից:
Դու մեզ շունչ ես տալիս , մեզ հետ հավասար պայքարում ես հանուն բնապահպանական խնդիրների, հանուն մարդու ներդաշնակ կյանքի, հանուն մեր հողի բույրի, հանուն բարի արագիլի վերադարձի....
Մենք դիմում ենք քեզ , որպես ընկեր, որպես իր ուրույն տեղն զբացեղրած մեր հայրենակից:
Մենք մի քանի տարի է ինչ պայքարում ենք Հայաստանի բնության պահպանության համար, այսօր անխնա ոչնչացվում են մեր երկրի բնական թոքերն` անտառները, հանքարդյունաբերության տակ են դրվում լեռնաշղթաներ, կանաչ տարածքներ, բնակավայրեր, հայրենի երբեմնի բերրի հողը հագեցվում է ծանր մետաղներով, իսկ քաղցրահամ ջուրը արդեն վտանգ է ներկայացնում մարդու առողջությանը:
Եթե այսպես շարունակվի ևս մի քանի տարի և Հայաստանը կդառնա մեծ հանքափոր, ուր աշխարհի տարբեր ծագերից մարդիկ հակագազերով և ճառագայթումից պաշտպանիչ հագուստներով կգան տեսնելու , ուսումնասիրելու
անոմալ երևույթներ, կենդանիներ , մարդկանց:
Մենք չենք ուզում այս կանխատեսումը իրագործվի:
Մենք երկիր մոլորակի զավակներն ենք, մենք մեր բաժին հողի պահապաններն ենք:
Բայց այսօր այս բարոյապես արժեզրկված համակարգը կործանման է տանում:
Մեզ անհրաժեշտ է լիցք, խոսք, խրախուսանք, հավատ, լույս, ոգևորող ուժ, որը թափ կտա մարդկանց հոգիները, կարթնեցնի ապրելու բնազդը:
Ինչպես մարտի դաշտում անհրաժեշտ են հայրենասիրական երգեր, այնպես էլ այսօր Հայաստանին անհրաժեշտ են կենդանի հերոսներ և քո կենսատու երգերը:
Հուսանք մեկ օր կխաղաղվեն մեր հոգիները և կհանդարտվեն մեր պայքարները:
Ուժ տուր մեզ~
http://teghut.am
http://bikeplus.nor.am/
p.s. your comments needed
Комментариев нет:
Отправить комментарий