вторник, 29 декабря 2009 г.

Գրողը տանի… Ինչպես տարին կդիմավորես, այնպես այն կանցկացնես! Շատ լավ միտք է,


Հանդիպում ենք գիշերը 1:30 Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ: Կշրջենք Երևանի լույսերով ողողված և զարդարված տոնական փողոցներով: Ժամը 2:30 մեզ կմիանան Նորքի զանգվածներից բարեհաջող ժամանած հեծանվորդները: Իսկ 2:50 կայցելենք Թումանյան 1, բն. 3/ Խանջյան-Թումանյան խաչմերուկ` միանալու Ամանորյա բուսակերական խնջույքին, ուր ...մեզ խոստանում են որակյալ ռոք երաժշտություն, ուտեստներ, խմեստներ, լավ տրամադրություն և Գլինտվեյն (ինչա` չգիտեմ): Կարող եք նաև ձեզ հետ բերել բուսակերական ուտեստներ : Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ`

http://www.facebook.com/event.php?eid=205396508870

Մեր որոշ հեծանվորդ ընկերներ, ունենալով մեծ ցանկություն, չեն կարող մասնակցել, քանի որ ունեն առողջության հետ խնդիրներ: Այդ պատճառով` մենք կայցելենք նրանց: Այնպես որ, կամ շուտ լավացեք, կամ էլ շքախմբով գալիս ենք ձեր տուն :)

Ով ցանկանում է մասնակցել, բայց չունի հեծանիվ, նախօրոք զանգահարեք Սամվելին` 093-426-654.

Քանի որ Նոր Տարվա գիշերը հեռախոսային ցանցերի ծանրաբեռնվածության պատճառով կարող են խնդիրնել ծագել, կարող եք ձեզ մոտ գրանցել նաև հետևյալ համարները` 093-691-491 Վահե, 093-640-340 Մարիամ:

"Ահա ձեզ ալտերնատիվ ու ՆՈՐ տարի~: Բաց մի թողեք առիթը նորանալու..." Մ. Ս.

Комментариев нет: