среда, 23 декабря 2009 г.

պատասխանատվության կենթարկվի նաեւ Էրեբունու քննչական բաժնի քննիչը...


«S.O.S Թեղուտ» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործը Էրեբունու քննչական բաժնից դատարան չի տեղափոխվել: Էրեբունու քննչական բաժնում գործը ավարտված հայտարարվելուց հետո տեղափոխվել է Երեւանի քննչական վարչություն:

«Այսինքն, Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել: Գործի նոր վարույթ է սկսվել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Սուխուդյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Սուխուդյանի փաստաբանները դիմել էին Էրեբունում քննչական բաժին եւ պահանջել կարճել Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Գործի տեղափոխումը Երեւանի քննչական վարչություն Լիպարիտ Սիմոնյանը նույնպես համարում է առաջընթաց: Նա կասկած չունի, որ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելու եւ պատասխանատվության են ենթարկվելու իրական մեղավորները:

Հիշեցնենք, որ Սուխուդյանն իր ընկերների հետ բարձրաձայնել էր Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված երեւույթների մասին, այդ թվում` աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Սուխուդյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել «Սուտ մատնություն» հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է «Զրպարտություն» հոդվածով, որը նախատեսում է 100-500 հազար դրամ տուգանք է:

Լիպարիտ Սիմոնյանն «Ա1+»-ին վստահեցրեց, որ կան բավարար ապացույցներ, որ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին Սուխուդյանի եւ նրա ընկերների պատմածները համապատասխանում են իրականությանը: «Խոստանում ենք, գիշերօթիկ դպրոցի երեխաների նկատմամբ բոլոր ոտնձգություն կատարածները պատասխան են տալու»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Նա չի բացառում, որ պատասխանատվության կենթարկվի նաեւ Էրեբունու քննչական բաժնի քննիչը, որը իրականացրել է Սուխուդյանի նախաքննությունը:

2 комментария:

Анонимный комментирует...

maladec Liparit, kargin duxavika erevum, menak irakanum el tenc lini shat lav klini.

bnamard комментирует...

inchu? aydpes chi ?