вторник, 8 сентября 2009 г.

Էլի մեկ զոհ



Շուտով իրավապահները ստիպված են լինելու վերանայել երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Իհարկե, եթե նրանք չխախտեն գլխավոր դատախազության խոստումը եւ հետեւեն մամուլի հրապարակումներին: Օգոստոսի 28-ին §Հրապարակին¦ հաջողվեց հարցազրույց վերցնել թիվ 11 հատուկ դպրոցի երկու նախկին սաներից, որոնք հաստատեցին հայոց լեզվի ուսուցչի անառակաբարո հակումների վերաբերյալ Մարիամ Սուխուդյանի տարածած տեղեկությունները, եւ որոնց անուններն առայժմ գաղտնի ենք պահումª ելնելով նրանց շահերից:


- Անձամբ ինձ, իմ հետ նման դեպք պատահել է: Նստած էինք, հայոց լեզվի դասատուն եկավ, ասեց. §Ժ.-ն թող գաª սեղանիս փոշին հավաքի: Գնացի, ձեռիցս բռնեց, տարավ: Մի հատ առանձին, պուճուր սենյակ էր, խփեց պատին ու սկսեց շրթունքներս համբուրել: Ես էլ ասեցիª կարոտե±լ է ինձ, ինչ է: Ինչ հասկանայի, թե ինչ է անում: 

- Դու քանի± տարեկան էիր:

- Կլնեինք 12-13 տարեկան: Հենց Ա. Լ.-ն էր: Հարյուր տարեկան էլ դառնամ, իրա դեմքը լավ կհիշեմ: Ես մտածում էիª կարոտել է, ինչ է:

- Քանի± անգամ է դա քեզ հետ կատարվել:


- Երեք-չորս անգամ: Հետո ես զգացի, որ սա լրիվ ուրիշ բան ա, գնացի դիրեկտորի քրոջըª տիկին Ենգիբարյան Սուսաննային ասեցի, եթե Ա. Լ.-ն ինձ կանչի, մի թողեք, էլի, խնդրում եմ: Ասեցª ի±նչ է պատահել: Ասեցի, որ սենց բան: Ասեցª խելքդ գլուխդ հավաքի, չի կարող պատահի: Ես իրա դեմը ասող եմ, ես նաղդ ասող եմ: Եթե պետք է, դատարան կգնամ: 

Ժ.-ն երբեք չի մոռանա ցածրահասակ այդ տղամարդու դեմքը իր առաջª խոշոր պլանով, եւ որ դրանից հետո իր դեմքի վրա ցան էր հայտնվում: §Էդ թրաշով երեսը որ կպնում էր երեսիս, սաղ դուրս էր տալիս: Էն ժամանակ պուճուր էի, ավելի նրբոտ էի¦:


Պատմողը սիրունատես է, ինչպես եւ մյուս 2 աղջիկները, որոնց հետ զրուցել էի անցյալ տարի: Միայն ավելի բարձր հասակ, սլավոնական կազմվածք ունի: Պարզում եմ, որ ազգությամբ ուկրաինուհի է: Փաստորեն, ազգային փոքրամասնություններին էլ են հասել վավաշոտ թաթերն ու շրթունքները: Այս պատմությունը հաստատում է նաեւ Ժ.-ի համադասարանցինª Ա.-ն, որն այժմ հանրակացարանի նրա հարեւանուհին է: Նրա կյանքում էլ է 11-րդ հատուկ դպրոցը խորը հետք թողելª դաստիարակները, ուսուցիչներն ու դայակները նրան այնքան են ծեծել, որ ավարտելուց հետո ինքը ստիպված է եղել բուժվել գլխի ծանր հիվանդությունից: Բուժվել է, բայց չի ապաքինվել եւ հաճախ ուշաթափություններ եւ սարսափելի գլխացավեր է ունենում: Նրան չէի զգուշացրել, որ գալու եմ: Բայց աղջկական տեսքով 34-35 տարեկան այս կինը չզարմացավ, երբ եկա: Կարծես վաղուց սպասում էր. §Որ հեռուստացույցով ցույց էիք տալիս մեր դպրոցի, էդ գժանոցի մասին, ասեցի. §Վայ, երանի գան իրանք, երանի մեզ էլ լսեն: Մեկ էլ եկաք¦: 34-35 տարեկան կանայք առաջ ու հետ ընկնելովª պատմում են այն, ինչը տարիներ շարունակ նրանց խանգարել է ապրել, եւ ինչը միանգամից ընկալելու համար պետք է այլասերված երեւակայություն ունենաս:


Հում ալյուր


§Ես ավարտել եմ 1990 թվին, էն ժամանակ էլ էին ծեծում: Ենգիբարյանն ինձ դաժանաբար ծեծում էր,- պատմում է գլխացավեր ունեցող կինը:- Սուտ են ասում, որ երեխեքը չար են: Երեխեքը իրենց օգնությունն էին ուզում, էն ժամանակ դպրոցը բարեգործներից, արտասահմանից օգնություններ էր ստանում յաշիկներով: Մեկն ասում էրª ես իմ յաշիկն եմ ուզում, մյուսը, թեª հետաքրքիր ա, ես ինչ եմ ստանում: Ենգիբարյանն էլ ասեց. §Դե, որ քո յաշիկն ես ուզում, 20 րոպեում քո յաշիկը դատարկես իմ աչքի առաջ¦: Ով չէր կարում դատարկել, ծեծում էր¦:

Միանգամից չեմ հասկանում, թե ինչ է նշանակում §դատարկել¦: Պարզվում է, երեխաներից պահանջվել է կուլ տալ բարեգործական արկղերի պարունակությունը, որից ամենալավը հիշվել է հում ալյուրը: Ժ.-ն փորձել է մի կերպ կուլ տալ այն: Դրանով իսկ նա ընդամենը մի քանի ժամով հետաձգել է իր պատիժը: Ասում է, որ Ենգիբարյանը նրան §սուտ մեղադրանք¦ է առաջադրել երեխաներին ոտքերից օդում կախելու համար եւ, միեւնույն է, ծեծել է: 


Տնօրեն Ենգիբարյանը ծեծի իր ձեռագիրն ուներ 

Կանայք պատմում են, որ երեխա ծեծելը տնօրեն Ենգիբարյանի հիվանդագին սովորությունն էր. եթե մի օր երեխա չէր ծեծում, անհանգիստ էր: §Սենց կանգնում էր, չէ±,- Ժ.-ն վեր է կենում աթոռից,- ասում էրª Ժ., խոսա, ի±նչ ես ասում, ու նենց էր բոքսով խփում փորիս, որ ընկնում էի պոլին: Հետո ասում էրª հելի-իջի, հելի-իջի: Մի օր ինձ նենց խփեց, մի շաբաթ չէի կարողանում քնել, նստած էի գիշերում, այ սենց¦,- վառում է սիգարետն ու լռումª հերթ տալով ընկերուհուն: §Եթե դասատուները մուտիտներ էին անում (այսինքն, երեխաներից դժգոհում էինª Ս. Ս.), Ենգիբարյանը գալիս էր եւ, օրինակ, ինձ հետ խոսում էր, բոքսում էր Ժ.-ին, Ժ.-ի հետ խոսում էր, ինձ էր բոքսում: Ես դա կարող եմ իրա երեսին ասեմ, վերեւն Աստված կա, վախենալու ոչինչ չունեմ¦:


Ծեծի տեսարանները նկարագրելիս Ա.-ն ամաչում էր: Երեւի մտածում էր, թե պետք է վրան ծիծաղեմ եւ որպեսզի չծիծաղեմ, ինքն առաջինն էր ժպտումª պատմելով, թե ոնց էին Ենգիբարյանն ու Ավագյան Լյովան քացիներով տշում իրեն, ու էլի կրկնում էր. §Թող իրանց բերեն իմ դեմը, ես կասեմ¦: 


§Վեդրոներով տալիս էին գլխիս, արյուն էր, որ չռռում էր, մահից եմ պրծել: Ձեռներից, ոտերից բռնում էին, խփում էին պառավոներին: Գլուխս ճղել էին, խորը բացել էին, տարել էին գցել էին մաշկավեներական, սիֆիլիստների տեղն էին տարել: Բժիշկները վախեցել էին: Ասում էինª էս ո±վ ա արել: Պատասխանում էինք, որ ընկել ենք: Մեզ էլ զգուշացրել էին. §Եթե ասել եք, տեսեք, թե ձեզ հետ ինչ կկատարվի¦: Վախից ձեն չէինք հանում¦: 


§Չիշիկ անելու¦ պատիժը եւ այլ զվարճանքներ
Ստացվում է, որ 11-րդ հատուկ դպրոցի մանկավարժական անձնակազմը տարիներ շարունակ մասնագիտանում էր երեխա ծեծելու §մարտարվեստում¦: §Ոչ բոլորը¦,- ասում են նախկին աշակերտուհիները եւ մի քանի անուն թվարկում. տնօրենի քրոջª Ենգիբարյան Սուսաննային, ոմն Անժելային, որի ազգանունը մոռացել են, ռուսերենի ուսուցչուհուն, էլի մի երկու հոգու: Տպավորությունն այնպիսին է, թե ուսուցիչների միակ զբաղմունքը ծեծն է եղել եւ տարբեր սադիստական պատիժները: §Բայց այդպես չի լինում, չէ±: Ի±նչ էիք անում, օրինակ, առավոտյան արթնանալուց հետո¦,- պարզ այս հարցը մի ամբողջ ցավոտ շերտ է վերհանում կանանց հուշերումª գիշերամիզությամբ տառապող երեխաների պատիժները:  
§Ասենք, առավոտը զարթնում էին: Ով չիշիկել էր տակը, վերցնում էին, գցում էին գետնին: Առավոտը չբացված, դայակը, կնանիքª մեզնից ուժեղ, մենք էլ փոքր¦: Այլ զվարճանքներ էլ են ընդունված եղել 11-րդ հատուկ դպրոցում, օրինակ, աղջիկներին չափից դուրս կարճ շորեր հագցնել, այնքան կարճ, որ նրանք ստիպված էին անընդհատ փեշերը ներքեւ քաշել, կամ իրար հետ կռվացնել նրանց: §Պոնտի ձեւ էր. մենք իրար ծեծում էինք գրատախտակի մոտ, Լեւոն Ավագյանն էլ նստում էր եւ լուցկիներով ռոբոտ էր սարքում: Մանիակ էր, էլի¦: Ա.-ն ասում է, որ §ռազմատենչ¦ ուսուցիչների ձեռքը չընկնելու համար հաճախ պահարաններում էր թաքնվում: Իսկ դպրոցն ավարտելուց հետո 3-4 ամիս §Հանրապետական¦ հիվանդանոցում բուժումներ է անցել: Մինչ օրս էլ շաբաթը 2 անգամ գլուխը բռնում ընկնում է:
Աշակերտները չէին բողոքում, վախենում էին: §Ում բողոքեինք, 14-15 տարեկան աղջիկներ էինք: Նենց էին պարսպապատել դպրոցը, որ չէինք կարա փախնեինք¦:

ՀԳ - Կարելի է այս ամենը համարել հիվանդ երեխաների բորբոքված երեւակայության ծնունդ կամ ասելª անցած-գնացած բաներ են, եւ պատկերացնել, որ պարիսպները քանդել ենք, §փակ¦ հաստատությունները եւ երկաթյա վարագույրը վերացրել եւ առաջ ենք շարժվում: Բայց գնացեք Սովետաշեն ու կտեսնեք, որ պարիսպներ են այնտեղ, Ենգիբարյանն էլ, մյուս հատուկ դպրոցների պարիսպներն էլ անսասան կանգնած են, համակարգն էլª ոստիկանով եւ նախարարով, պարսպից էլ ամուր տնօրենի կողքին կանգնած:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

hraparak.am




Комментариев нет: