среда, 23 сентября 2009 г.

Erek 18:00-i sahmannerum

Քիչ առաջ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը այցելել է «դեպքի վայր», որտեղ ծառի հատման փորձ է եղել: Պապոյանի խոսքով` Չարենց փողոցի «Ժասմին» գեղեցկության սրահի հարեւանությամբ գտնվող ծառը կանգնած է իր տեղում.

«Ես այս պահին ծառի կողքին կանգնած եմ, կանաչ ծառ է, շենքի հիմքին կպած: Վրան սպիտակ կիր է քսած: Ես հիմա տեսուչներին կասեմ, թող ընթացքը տան, տեսնենք` դրա վերջաբանը ոնց ենք տալու»,- «Հետքին» հեռախոսով փոխանցեց բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ կտրվածքի պատճառով ծառը փտի, Կարեն Պապոյանը պատասխանեց. «Համապատասխան մասնագետները կգան եւ կտան իրենց եզրակացությունը, ես Երեւան քաղաքի դենդրոլոգին էլ եմ հրավիրել»,- ասաց Կարեն Պապոյանը:

Բնապահպանական տեսչությունն այժմ փորձում է պարզել, թե ով է փորձել կտրել ծառը: «Գեղեցկության սրահից հրաժարվում են, հիմա տեսնենք` ով կարող է լինել»,- ասաց Պապոյանը:

Նշենք, որ լուսանկարներում երեւում են ինչպես ծառաhատողը, այնպես էլ նրան աջակցողները:


http://hetq.am/am/ecology/carahatum-2/

Комментариев нет: