суббота, 26 сентября 2009 г.

Մի քիչ թարմացում

1.Թեղուտի խնդիրը արդեն դատարանում - Վճռաբեկ դատարանը հ/կ-ների բողոքը վարույթ ընդունեց

>>

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունների՝ ՀՀ վարչական դատարանի 28.07.2009թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:


Հիշեցնենք, որ վերոնշյալ Հ/Կ-ները երկու անգամ դիմել են ՀՀ Վարչական դատարան: Առաջին անգամ հայցով, որպեսզի անօրինական համարվեն ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «Аrmenian Cooper Program» (AСР) ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը, իսկ երկրորդ անգամ` բողոքով՝ հայցի քննումը մերժելու համար: Վարչական դատարանը երկու դիմումները մերժել է: Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:


Տես նաև՝



2. Երբ տեսնում եք անօրինական ծառ են հատում ֆիքսեք այն օրինակ նկարահանելով բջջայինով, և տարածեք, չթողնենք վերացնեն վերջին բժիկներին, օր. `

Բնապահպանական տեսչությունից այցելել են «դեպքի վայր»

[ 2009/09/23 | 11:49 ]

բնապահպանություն, կարևոր


Արման Ղարիբյան


Քիչ առաջ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը այցելել է «դեպքի վայր», որտեղ ծառի հատման փորձ է եղել: Պապոյանի խոսքով` Չարենց փողոցի «Ժասմին» գեղեցկության սրահի հարեւանությամբ գտնվող ծառը կանգնած է իր տեղում. «Ես այս պահին ծառի կողքին կանգնած եմ, կանաչ ծառ է, շենքի հիմքին կպած: Վրան սպիտակ կիր է քսած: Ես հիմա տեսուչներին կասեմ, թող ընթացքը տան, տեսնենք` դրա վերջաբանը ոնց ենք տալու»,- «Հետքին» հեռախոսով փոխանցեց բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը:


Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ կտրվածքի պատճառով ծառը փտի, Կարեն Պապոյանը պատասխանեց. «Համապատասխան մասնագետները կգան եւ կտան իրենց եզրակացությունը, ես Երեւան քաղաքի դենդրոլոգին էլ եմ հրավիրել»,- ասաց Կարեն Պապոյանը:


Բնապահպանական տեսչությունն այժմ փորձում է պարզել, թե ով է փորձել կտրել ծառը: «Գեղեցկության սրահից հրաժարվում են, հիմա տեսնենք` ով կարող է լինել»,- ասաց Պապոյանը:


Նշենք, որ լուսանկարներում երեւում են ինչպես ծառաhատողը, այնպես էլ նրան աջակցողները:

3. Հայաստան+Արցախ , ոչ մի թիզ հող, մի քանի օր առաջ առաջին անգամ ներկա գտնվեցի Միացումի բողոքի ակցիային, լիքը ոստիկան կար.. տեսնես նրանք ինչ են մտածում այս հարցում ? , Միացում-ի քայլերի մասին`

«Միացում» ազգային նախաձեռնությունը նամակներ հանձնեց դեսպանատներին
Տիգրան Խզմալյան. «Տիգրան արքան է խոսում Սերժ Սարգսյանի հետ»
ՀՀ-ն անհապաղ պետք է Արցախի Հանրապետությունը ճանաչելու գլոբալ գործընթաց սկսի
Երիտասարդական կազմակերպությունները կոչ են անում Արցախի հարցում երբեք չգնալ պարտադրված զիջումների
Ալեք Ենիգոմշյան. «էս ձևի ոտնակոխումը, դավաճանությունը անպատիժ չի մնալու»
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելը միանշանակ վկայում է, որ «այս իշխանությունները հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն»
Ժիրայր Սեֆիլյան. «Եկող օրերին մեզ սպասվում է խորհրդարանում ունենալ պրոթրքական ֆրակցիա»
«Միացում» ազգային նախաձեռնության հայտարարությունը
«Միացում» ազգային նախաձեռնության հաղորդագրությունը
Արտգործնախարարից պահանջում են ընդունելություն



4. Կամավորների բացահայտումների թեման շարունակվում է շոշափվել տարբեր /նաև միջազգային/լրատվամիջոցներում


Sukhudyan has no links to any political party, government or opposition alike, and is better known as one of the main environmental activists protesting plans to mine copper and molybdenum deposits in the north-east of the country at the expense of local forests. Conveniently, while police investigate the charges against her, the activist is confined to Yerevan and is unable to continue her environmental activities outside the capital, and especially in Teghut.
http://www.osservatoriobalcani.org/article/articleview/11868/1/404/
Al jazeera


p.s  
Նաև այսօր եղել է կլոր սեղան քննարկում այս երեխաների խնդիրների մասին, մտածում ենք, որ TV ն կարող է դեբատի կամ նման ֆորմատի հաղորդում անի իր եթերում?? ...ներկայացնենք խնդիրը

Комментариев нет: