четверг, 24 сентября 2009 г.

Kanach Luys

Հայաստանի ոստիկանությունը հոկտեմբերի 1-ից կսկսի պատասխանատվության ենթարկել ճանապարհային երթեւեկության կանոնները (ՃԵԿ) խախտող հետիոտներին, այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:

“Հոկտեմբերի 1-ից մենք խիստ միջոցառումներ ենք սկսում հետիոտների նկատմամբ”, - ասել է նա, ավելացնելով, որ խախտող հետիոտները կապտժվեն 3 հազար դրամով եւ բերման կենթարկվեն ոստիկանություն:

Ճանապարհային ոստիկանության պետի խոսքերով, այս ակցիան հետեւողական է լինելու, եւ դրա նպատակն է ստիպել հետիոտներին պահպանել ՃԵ կանոնները:

“Շատ վարորդներ եւ հետիոտներ չգիտեն ՃԵԿ-երը: Հետիոտներն ավելի շատ են խանգարում վարորդներին, քան վարորդները` հետիոտներին”, - ասել է նա:

ՃՈ պետը ավելացրել է, որ ակնկալում է, որ սկզբնական փուլում միջոցառումը կարող է խիստ դժգոհություն եւ նույնիսկ հակազդեցություն առաջացնել քաղաքացիների կողմից, որոնք նման դեպքերում կենթարկվեն պատասխանատվության:

Օհանյանը վստահություն է հայտնել, որ այդ միջոցառումը ամրագոտիների հետ կապված ակցիայի պես հաջող կլինի:

Комментариев нет: