Էկոդաշինք
Մենք` «Էկոդաշինք հասարակական շարժման» անդամ հասարակական կազմակերպություններս խիստ մտահոգված ենք SOS Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի կողմից վերջին ամիսներին սանձազերծված անօրինականությունների և իրավական կամայականությունների կապակցությամբ:
Համոզված ենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորված է նրա ու իր թիմակից երիտասարդ բնապահպանների ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, ամենօրյա ակտիվ, անկոտրուն պայքարի միջոցով մեր երկրում արդարության հասնելու նրանց մեծ հավատով ու ձգտումներով:
Մեր խորին համոզմամբ մեր երկրում փորձ է արվում քրեական հետապնդման ճանապարհով հենց այդ հավատը արմատախիլ անել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձանց, հատկապես երիտասարդության միջից, այդ կերպ մեր հանրապետությունում հաստատելով վախի մթնոլորտ, ինչը, սակայն, հղի է անկանխատեսելի, ծանր հետևանքներով:
Մարիամ Սուխուդյանի ղեկավարած երիտասարդ բնապահպան-ակտիվիստների խումբը 13.11.2008թ. Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված լուրջ փաստերով հագեցած հաղորդման միջոցով ի լուր ՀՀ հանրության և պատկան մարմինների փորձեց բարձրաձայնել-բացահայտել Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ /օժանդակ/ կրթահամալիրում տիրող անօրինական ու անբարո մթնոլորտը, հուսով, որ այդ կերպ իրենք կօգնեն դժվար վիճակում հայտնված դեռահասներին:
Արդյունքում ՀՀ ոստիկանությունը, քրեական գործ հարուցելով, փորձ անգամ չի արել պարզելու համար, թե այդ ինչպես՞ պատահեց, որ Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ կրթահամալիրում սովորում են առողջ երեխաներ և նրանց թիվը մեծ է կամ, թե այդ ո՞ր բժշկական գերատեսչությունն է առողջ երեխաներին այս կամ այն լուրջ հիվանդության փաստաթղթեր տրամադրել և կամ, այդ ո՞ր գերատեսչություններն էին պարտավոր վերահսկել մասնավորապես թիվ 11 հատուկ կրթահամալիրում օրինականության պահպանմանը և խիստ թերացել են իրենց աշխատանքում և այլն և այլն:
Իր գործողություններով ՀՀ ոստիկանությունն ընդամենը փորձ է անում կոծկել Մարիամ Սուխուդյանի ղեկավարած երիտասարդ բնապահպան-ակտիվիստների կողմից բացահայտված Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ /օժանդակ/ կրթահամալիրում և կրթահամալիրը վերահսկող գերատեսչություններում առկա կոռուպցիոն իրավիճակը, այդ նպատակին հասնելու համար մեղադրանք առաջադրելով նրան, ով հանդգնել է բարձրաձայնել-աղաղակել վերոնշյալ կրթահամալիրում տիրող ծանր իրավիճակի մասին:
Ողջունում ենք Մարիամի քաղաքացիական ակտիվ գործունեությունը` Թեղուտի պաշտպանության, Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի դեմ ուղղված վանդալիզմի բացահայտման, Խոսրովի արգելոցում վարազի սպանության մասին ահազանգան, այլ թեժ էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ, նրա նախաձեռնությունները և մասնակցությունը բազմաթիվ բնապահպանական միջոցառումների` ցույցերի, հեծանվաերթերի և այլն:
Մենք` «Էկոդաշինք հասարակական շարժման» անդամ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ կիրառվող իրավական կամայականությունը և պահանջում`
• անհապաղ դադարեցնել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ծավալած հետապնդումները և պատասխանատվության ենթարկել իրական հանցագործներին.
• վերջ դնել մեր երկրում ակտիվ քաղաքացիական դիրքորքշում ունեցող անձանց նկատմամբ իրականացվող «ռեպրեսիաներին»:
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին,
կրկնօրինակները`
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին,
ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին,
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին,
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին,
ՀՀ հանրային խորհրդի անդամ Կ. Դանիելյանին
понедельник, 14 сентября 2009 г.
ԲԱՑ ՆԱՄԱԿ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ
Автор: bnamard на 22:48
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий