воскресенье, 13 сентября 2009 г.

Նոր զոհեր


12 Սեպտեմբեր [21:12] / Հասարակություն


Սեպտեմբերի 1-ի "Էլի մեկ զոհ" հոդվածից հետո Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունը նոր թափ է ստացել, հնարավոր է, որ քննիչները շուտով փոխեն մեղադրանքը: Երեկ Էրեբունու ոստիկանության քննիչ Վիգեն Մեսրոպյանը հարցաքննել է այդ հոդվածի երկու հերոսուհիներին` թիվ 11 հատուկ դպրոցի 1990 թվականի շրջանավարտներ Լ. Ա.-ին եւ Մ. Ժ.-ին: Հարցաքննության ժամանակ կանայք հաստատել են այն, ինչ ավելի վաղ ասել էին մեզ, որ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը պարբերաբար ծեծի է ենթարկել իրենց, իսկ հայոց լեզվի ուսուցիչը սեռական ոտնձգություններ է կատարել նրանցից մեկի` Մ. Ժ.-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ Մ. Ժ.-ն սույն ուսուցչի մեզ հայտնի երրորդ զոհն է
:

http://hraparak.am/news.php

Комментариев нет: