ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնին տեղեկացնում ենք, որ
մենք` ներքոստրոգրյալ նախաձեռնող խմբի անդամներս, պատրաստ ենք մասնակցելու հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների լուծման և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացներին:
Մենք չենք ներկայացնում որեւէ հասարակական կազմակերպություն, սակայն կայացած նախաձեռնող խումբ ենք, որի բոլոր անդամները 2008 թվականի մարտ-հունիս ամիսներին կամավորական սկզբունքով աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում:
Ցանկանում ենք ակտիվ մասնակցություն ունենալ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացներին եւ դրա համար ավելի ուշ կարող ենք գրանցել համապատասխան կանոնակարգով հասարակական կազմակերպություն կամ անդամագրվել նման հ/կ-ի:
Մինչ այդ` խնդրում ենք ձեզ ներքոստորագրյալներիս ներգրավվել հատուկ դպրոցներում վերահսկողություն իրականացնող խմբում: Նաեւ ցանկանում ենք հանդիպել նախարարության ներկայացուցիչների հետ` տեխնիկական հարցերը քննարկելու եւ աշխատանքային արդյունավետ եղանակ ընտրելու համար:
Նախաձեռնող խմբի անդամներ`
Լիլիթ Նուրիջանյան
Մարինե Տավարացյան
Մարիամ Սուխուդյան
Անահիտ Գալստյան
Հրայր Սավզյան
Արման Ղարիբյան
Վարդան Հովհաննիսյան
пятница, 18 сентября 2009 г.
VERAHSKUM
Автор: bnamard на 12:46
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий