Վճռաբեկ դատարանը հ/կ-ների բողոքը վարույթ ընդունեց[ 2009/09/25 17:59 ] բնապահպանություն, դատարան
ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունների՝ ՀՀ վարչական դատարանի 28.07.2009թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:
Հիշեցնենք, որ վերոնշյալ Հ/Կ-ները երկու անգամ դիմել են ՀՀ Վարչական դատարան: Առաջին անգամ հայցով, որպեսզի անօրինական համարվեն ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «Аrmenian Cooper Program» (AСР) ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը, իսկ երկրորդ անգամ` բողոքով՝ հայցի քննումը մերժելու համար: Վարչական դատարանը երկու դիմումները մերժել է: Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
пятница, 25 сентября 2009 г.
!!!!!!!!!!!!URAAAAAAAAAAAAAAA
Автор: bnamard на 20:33
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий