ՀՀ կառավարության՝ Ջրվեժ անտառապարկից ղրիմյան սոճու յուրահատուկ տարածքի օտարման մասին որոշումը առաջացրեց գիտական հասարակության վրդովմունքը: Հայկական Բուսաբանական ընկերությունը, որը կանգնած է Ջրվեժ անտառապարկի հիմնադրման ակունքներում, նամակ է գրել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասվում է.
«Մենք, Հայկական Բուսաբանական ընկերության անդամներս, որը միավորում է Հայաստանի առաջատար բուսաբանների, որոնց թվում կան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ, կենսաբանական գիտության թեկնածուներ, վրդովված ենք ՀՀ կառավարության կողմից 18.06.2009 թ-ին ընդունված ՀՀ 684 – Ն որոշումից, համաձայն որի Ջրվեժ անտառպուրակի ավելի քան 20 հա հրաշալի սոճուտը օտարվելու է և հանձնվելու Ողջաբերդի համայնքին:
Իր ապշեցուցիչ գեղեցկությամբ ղրիմյան սոճու տնկարկը Հայաստանում հիմնադրվել է մոտ 30 տարի առաջ և իրենից ներկայացնում է մշտադալար ծառերի եզակի զանգված, որն ամբողջ տարվա ընթացքում մաքրում և թթվածնով հարստացնում է Երևանի մերձակա շրջանների օդը:
Նման որոշումը շատ տարօրինակ է, քանի որ դեռևս 1977թ-ին հիմնադրված սոճու պուրակը ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապուրակային համալիր» հատուկ պահպանվող տարածքի մի մասն է, հետևաբար և ողջ հայ ժողովրդի սեփականությունը:
Ջրվեժ անտառպուրակը Երևանին հարող եզակի կանաչ զանգվածներից է, որին կարելի է քաղաքի «թոքեր» անվանել: Մայրաքաղաքի համար դրա դերը չի կարելի թերագնահատել հատկապես այժմ, երբ Երևանը ծառերի չհիմնավորված հատումների և դրանց տեղեփրում սրճարանների ու ռեստորանների կառուցման պատճառով գործնականորեն զրկվել է իր պուրակներից:
Մենք պարզ գիտակցում ենք, որ անտառպուրակից սոճուտի զանգվածի օտարումը զրկում է անտառապարկին պահպանվող տարածքի կարգավիճակից. այդ հատվածը ինչ-որ մեկի կողմից կսեփականաշնորհվի և կդադարի լինել ժողովրդի սեփականությունը:
Մեզ չափազանց զարմացնում է, թե ինչպես կարելի է գնալ նման քայլի, երբ վերը նշված տարածքը ներգրավված է նախարարության ենթակայության տակ գտնվող «Արգելոցապուրակային համալիր» հատուկ պահպանվող տարածք մեջ:
Նման որոշումը խախտում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և Օրհուսի կոնվենցիաները:
Մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը, որ մի քանի սերունդների քրտնաջան աշխատանքի արդյունքը և ողջ հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող սոճու պուրակի արժեքավոր տեղամասը հանձնվի Ողջաբերդի համայնքին, և համառորեն խնդրում ենք վերանայել այդ, մեր կարծիքով, անխոհեմ որոշումը»,- ասված է հայտարարության մեջ:
23.09.2009թ. , ԷկոԼուր
http://hetq.am/am/ecology/jrvej/
четверг, 24 сентября 2009 г.
SOOOOS ՋրվեժՋրվեժՋրվեժՋրվեժՋրվեժ
Автор: bnamard на 16:37
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий