Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է գլխավոր դատախազություն` խնդրելով իրեն ծանոթացնել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերին: Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյ
Էրեբունու քննչականում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն ոչ թե ուսուցչի դեմ, այլ «Զրպարտություն» հոդվածով: Վեց ամիս անց քննիչները մեղադրանք առաջադրեցին երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին, որը «Հայլուրով» հեռարձակված տեսանյութերից մեկի հեղինակն է:
Մարիամը մեղադրվում է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` «շահադիտական դրդումներով սուտ մատնություն», որի համար նախատեսված պատիժը 3-5 տարի ազատազրկումն է:
Մի քանի տասնյակ երիտասարդներ բազմաթիվ ակցիաներ են արել ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի: Առաջադրված մեղադրանքը համարելով ապօրինի` սեպտեմբերի 1-ին երիտասարդները բաց նամակ էին հանձնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ Մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով նրանց միջամտությունն ու խնդիրների կարգավորումը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը «Հետքին» տեղեկացրեց, որ Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի իրեն տրամադրեն քրեական գործին վերաբերող նյութերը: «Դեռ չեն տրամադրել, բայց դիմումի ժամկետն ուժի մեջ է»,- ասաց Գրիգորյանցը:
http://hetq.am/am/society/ombudsman-5/
Комментариев нет:
Отправить комментарий