вторник, 22 сентября 2009 г.

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ

«ԱՅԲԵԿՍ» ԱԿՈՒՄԲ` ՈՐՍ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ,


Առաջարկում ենք բեզուարյան այծերի որս Հայաստանի ամենալավ որսորդական տնտեսություններում` Երևանից 120կմ հեռավորության վրա գտնվող Ուռկասարի լեռներում: Հայկական մուֆլոնի որսը կազմակերպվում է Մեղրիի սարերում` Երևանից մոտ 500կմ հեռավորության վրա: Ողջ որսն անցկացվում է ծովի մակարդակից 2000-2500 մետր բարձրության վրա: Սովորաբար, 3-5 օրվա որսորդությունը բավարար է լավ ավարի համար:
Որսի շրջան`ամբողջ տարի, ամենալավ ժամանակը` մարտ-նոյեմբեր
Տեղաբաշխում`ոչ մեծ որսորդական տուն` զուգարանով և բաղնիքով, կամ վրանային ճամբար մուֆլոնի որսի դեպքում
Տուրի արժեքը` 6-օրյա տուր/5 օր քարայծի որս` 2400 եվրո
6-օրյա տուր/5-օր մուֆլոնի որս` 3900 եվրո
Արժեքի մեջ մտնում է` Երևան քաղաքի օդանավակայանում դիմավորելը, ուղեկցելը, ողջ վերերկրյա տրանսպորտը, որսորդության համար տեղավորելը, երեքանգամյա սնունդը, եգերյան սպասարկումը, ավարի սկզբնական մշակումը
Արժեքի մեջ չի մտնում`
Ինքնաթիռի տոմսը, զենքի վարձակալությունը` օրը 30 եվրո` գումարած փաստացի փամփուշտները, հյուրանոցը Երևանում, ավարների արժեքը, որսորդության լրացուցիչ օրը` 450 եվրո, քարայծի որսի արտոնագիրը` 120 եվրո, մուֆլոնի որսի արտոնագիրը` 160 եվրո, բնության զարգացման համար կառավարության հարկը` 400 եվրո յուրաքանչյուր կենդանու համար, ոգելից խմիչքները, զենքի ներկրման և դուրս տանելու փաստաթղթերը` 100 եվրո յուրաքանչյուրի համար, էքսկուրսիաներ, թեյավճարներ սպասարկող անձնակազմի անդամներին
Ավարների արժեքը`

Բեզուարյան այծ 3500 եվրո
Հայկական մուֆլոն 4000 եվրո
Կովկասյան արջ 450 եվրո

Վիրավոր կամ չգտնված կենդանու համար վճարվում է 100%-ի չափով` կախված ավարի արժեքից
Հաջող որս
Տվյալ տեղեկատվությունը մենք համարում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանն արված թեժ գծով հարցում և սպասում ենք արտոնագրերի տրամադրման վերաբերյալ մեկնաբանությունների:

«ԱՅԲԵԿՍ» ԱԿՈՒՄԲ` ՈՐՍ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ
07.09.2009թ