четверг, 4 декабря 2008 г.

Հարգելի գործընկերներ,

§Էկոլոգիական ակադեմիա¦ ՀԿ –ն Վրաստանի Կանաչների շարժում և Երկրի բարեկամներ/ Վրաստան միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպւմ է § Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ և կենսանվտանգությունը Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում¦ գրքույկի շնորհանդեսը, որը տպագրվել է § Վրաստանի կանաչների շարժում¦ ՀԿ-ի կողմից:
Շնորհանդեսի ընթացքում գրքույկը կբաժանվի ներկաներին , նախատեսվում են ելույթներ և ինֆորմացիայի փոխանակում Հայաստանում եվ Վրաստանում ԳՄՕ- ների շուրջ տիրող իրավիճակի մասին:
Շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 12-ին ժ.14:00 ՌԵԿ –Կովկաս կազմակերպության դահլիճում, հասցեն` Չարենցի 1, 2-րդ հարկ:

Ներկա գտնվելու, ինչպես նաև ինֆորմացիա ներկայացնելու կամ ելույթ ունենալու համար խնդրում ենք գրանցվել ecoacad@yahoo.com էլ.փոստով, կամ զանգահարելով 55-15 -86, 57- 81- 68 և բջջ. 093- 690- 685 հեռախոսահամարներով:

Հարգանքով §Էկոլոգիական ակադեմիա ¦ ՀԿ, Գրետա Գաբրիելյան

Комментариев нет: