• Բուսական ծագման համեղ ու էկզոտիկ սնունդ Առողջարար, միստիկ համերով թեյեր
• Մարմնարվեստ / բոդի արտ` իսկական հինայով և այլ ներկերով
• Մեղմ ու հանդարտեցնող լուսավորություն
• Ոգեղեն ու էկզոտիկ երաժշտություն աշխարհի տարբեր մշակույթներից
• Յուրահատուկ ֆիլմեր
• Ապակե և այլ իրերի, հագուստների վրա նկարելու ստեղծագործական վիճակներ
• Խոհարարական առողջ ընդվզումներ` ի հեճուկս Մակդոնալդային մշակույթի
• Մերսման կարճ, բայց ահագին հիշվող դասընթաց հնդկական յուղերով
• Ֆոտո-սեսիա
• Տեսաֆիլմի նկարահանում հենց դեպքի վայրում /դեպքը հենց մեր հանդիպումն է, ու դու գլխավոր հերոսն ես…/
• …ու այսպես շարունակ… արի կիմանաս, կզգաս ու հետո ուրիշներին կպատմես…
Կռահեցիք?~~Եվ այսպես Հունվարի 1–ին, ժամը 19:00–ից սկսած մինչև ինչքան դիմանանք, հավաքվելու ենք մի հյուրընկալ տանը ու շարունակենք ամանորյա քեֆային տրամադրությունները` այս անգամ առանց մսեղենի, միայն բուսական ծագման սնունդով, հյութերով ու որոշ էկզոտիկ հավելումներով:
Հետդ կարող ես բերել նաև`
• Կես հատ կաղամբ
• 5 գազար
•3 խնձոր
•5 մանդարին
•2 նարինջ
•100 գրամ պանիր
•1 թթվասեր
•1 հաց
•Մի քիչ կանաչի
•1 լիմոն
•Մի քանի փոքր մոմ
• 1 փոքր բարձիկ` հատակին նստելու համար ,քանի որ որոշել ենք մեր ոչ այնքան մեծ տարածքը լավագույնս օգտագործել: Բոլորիս տներում էլ կան տարբեր մութաքայանման բաներ, այ դրանցից մեկը վերցրու ու արի մեր քեֆին:
•Զանազան Դիմակներ. Գուցե մեր այդ երեկույթ-խնջույքը նաև դիմակահանդեսի վերածվի, եթե յուրաքանչյուրս մի դիմակ բերենք հետներս: Ինչ պարտադիր է սպասել հելլոուինին դիմակավորվելու համար
•Մի քիչ չրեղեն` ամանորյա սեղանից
•ԹԹԻ ԴՈՇԱԲ, կենացներ խմելու համար~~և այլ բնական հյութեր` Չիչխանի, Ռեհանի, Դաղձի, Ուրցի, Մեղրաջուր~
•Ու այստեղ չթվարկված ցանկացած այլ բան, որ որևէ կերպ կապված չէ ինչ որ մեկի կյանքը վտանգի ենթարկելու հետ /օրինակ ինչպես միսն ու նման բաներն են կապված/
Խնդրում եմ նախապես գրանցվել, կամ հաստատել Ձեր համաձայնությունը right227@gmail.com հասցեով կամ զանգահարել Վահագին 093 240 446
понедельник, 29 декабря 2008 г.
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ
Автор: bnamard на 13:19
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий