четверг, 25 декабря 2008 г.

Ապագայի տրանսպորտը Երեւանի փողոցներում

Մեր քաղաքում օրեցօր ավելանում են մեքենաները, բայց քչերին է հետաքրքրում, թե արդյո?ք իրենց մեքենայի արտանետումները վնասակար են մարդկանց առողջության համար:

Ավտոմեքենաների արտանետած թունավոր գազերի խնդիրը գոյություն ունի աշխարհի համարյա բոլոր մեծ քաղաքներում:


Ամեն քաղաք գտել է այս խնդրի դեմ պայքարելու ձեւերը :Զբոսայգիներից զուրկ Երեւանի համար օդը մաքուր պահելու յուրահատուկ տարբերակ է առաջարկում Սամվելը:
Սամվելը 27 տարեկան է Սովորել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, ու դեռ երիտասարդ տարիքից դարձել է առողջ ապրելակերպի ջատագով: Այդ ժամանակվանից էլ նրան սկսել է մտահոգել օդի մաքրության խնդիրը:
§Ուզում էի ստեղծել մի փոխադրամիջոց, որն առանց օդը փչացնելու մարդկանց տեղափոխեր տեղից տեղ¦,- պատմում է Սամվելը: Երկար ուսումնասիրություններից հետո նա պատրաստել է Հայաստանի առաջին ռիկշան:


§Ռիկշան ճապոներեն բառ է, որը բաղկացած է երեք մասից`

մարդ, ուժ, կառք:


Այն երկականի կառք է, որը տեղաշարժվում է առանց վառելիքի, մարդու ուժի շնորհիվ: Կա վարկած, որ ռիկշաները ստեղծվել են 1860- 1870ական թվականներին Ճապոնիայում: Սկզբում դրանք որպես հիմնական փոխադրամիջոց են օգտագործվել, հետագայում իրենց տեղը զիջել են ավտոմեքենաներին: Հիմա ռիկշաներից հիմնականում տուրիստներն են օգտվում:

Սամվելը ինտերնետում ուսումնասիրել է տարբեր գծագրեր, նկարներ եւ 2.5 ամսում հեծանիվների վերանորոգման իր արհեսանոցում պատրաստել Հայաստանի առաջին ռիկշան: §Քանի որ սա Երեւանի առաջին ռիկշան է, փողոցում այն գրավում է բոլորի ուշադրությունը: Շատերն առաջարկում են անգամ վաճառել այն, բայց չեմ համաձայնվում¦,- պատմում է Սամվելը:

Ռիկշայով երթեւեկել ցանկացողներին Սամվելն առայժմ անվճար է տեղափոխում, սակայն երազում է, որ մի օր ռիկշաները Երեւանում այնքան շատանան, որ նույնիսկ ռիկշաների տաքսի ծառայություններ բացվեն:
§Վստահ եմ, որ մի օր ռիկշաները կդառնան մարդկանց հիմնական փոխադրամիջոցը, եւ գուցե հենց նրանք էլ փրկեն մարդկանց մեքենաների թունավոր արտանետումներից¦,- ասում է Սամվելը:

http://www.media.am/students/text.asp?n=176

Комментариев нет: