Բուսասնունդ Ամանորն ԱՐԺԵ 60 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Մենք` հայերս, չենք կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է ծնունդ, կնունք կամ հարսանիք անել առանց մսի: Մսից պատրաստված կերակուրները հայկական սեղանի զարդերն են համարվում: Տոլմա, խաշլամա, քյուֆթա, խաշ, խորոված, քյաբաբ. սրանք հայկական ընտանիքի տոնական օրերի անբաժանելի մասնիկն են, իսկ Ամանորին այս բոլոր ուտեստները կարող են միասին հայտնվել մեր սեղանին: Սակայն մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք բացարձակապես հրաժարվել են մսեղենից. նրանք բուսակերներ են եւ օգտագործում են միայն բուսական, ոչ կենդանական սնունդ: Պատկերացնո՞ւմ եք ամանորյա սեղանն առանց խոզի բդի կամ մսի: 28-ամյա Մարիամ Սուխուդյանը ոչ միայն պատկերացնում է, այլեւ 6 տարի շարունակ ցանկացած առիթով իր հյուրերին մատուցում է միայն բուսական սնունդ: "Մեր ընտանիքը երբեք էլ մսին այդքան տեղ չէր տալիս, բայց այս վերջին 6 տարիներին մենք ընդհանրապես հրաժարվեցինք մսից, եւ մեր սննդակարգն ամբողջովին փոխվեց",- պատմում է Մարիամը: Բուսակերներն անընդունելի են համարում կենդանիների որսը հանուն մարդու ստամոքսի: "Կենդանիները մեր ընկերներն են, իսկ ես իմ ընկերներին չեմ ուտում, ո՛չ ասենք բռնությամբ ձեռք բերված կերակուրին",- կոչ է անում երիտասարդ բուսակերը:
- Ձեր հյուրերը չե՞ն զարմանում, որ իրենց խորոված չեք հյուրասիրում:
- Ընկերներիս մեծ մասը ինձ նման բուսակերներ են, իսկ մյուս հյուրերը զարմանք են ապրում` տեսնելով ախորժելի, առողջարար կերակուրներ եւ համտեսելով` իրենց միշտ առույգ ու թեթեւ են զգում:
- Մեր քաղաքացիներն իրենց գումարի մեծ մասը ծախսում են մսամթերք գնելու համար: Իսկ բուսակերները որքա՞ն են ծախսում:
- Մենք բազմազան ուտեստներով ճոխ սեղան ենք պատրաստում ամեն տարի եւ ծախսում ենք առավելագույնը 60 հազար դրամ:
- Ուրիշ ի՞նչ "շեղումներ" ես քեզ թույլ տալիս տոնական օրերին:
- Ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում: Նախկինում խմում էի, բայց հետո հասկացա, որ դա կարճատեւ հաճույք է եւ ինքնախաբեության է նման: Ես ավելի հարատեւ հաճույքների եմ ձգտում:
- Ձեր հյուրերն առանց խմիչքի՞ են Նոր տարին շնորհավորում:
- Հյուրերի համար սեղանին գինի դրված է լինում, բայց ոչ օղի: Իսկ մենք կենացները դոշաբով ենք խմում: Հյութերից սիրում ենք չիչխանի, բարբարիսի, ռեհանի, դաղձի, ուրձի բնական հյութեր, որոնք տնական մեղրով ենք պատրաստում:
- Ո՞րն է Ձեր հյուրերի ամենասիրելի կերակուրը:
- Սիսեռով տոլման. այն պատրաստելու համար պետք է սիսեռը թրջել, աղալ, ավելացնել չորացրած կանաչիներով սոխառած եւ փաթաթել խաղողի թփով: Ծլեցրած ցորենով կոտլետները նույնպես շատ համեղ են ստացվում:
Բուսակերները բազմաթիվ այլ բաղադրատոմսեր էլ ունեն, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելել http://bigfamily.am/eco/forum/
"Շատ կարեւոր է Նոր տարին սկսել նոր կյանքով, այլ ոչ թե կենդանիների կյանքը խլելով",- ասում է Մարիամը եւ հրավիրում Ամանորին բուսական առողջարար սնունդ ճաշակելու:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=1756
четверг, 25 декабря 2008 г.
Կենդանիները մեր ընկերներն են, իսկ ես իմ ընկերներին չեմ ուտում, ո՛չ ասենք բռնությամբ ձեռք բերված կերակուրին
Автор: bnamard на 22:31
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий