вторник, 16 декабря 2008 г.

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈԱԿ-ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն


Համաձայն ՀՄՀ-Հայաստան համաձայնագրի` Կառավարման խորհրդի կազմում պետք է ընդգրկվի բնապահպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որը հանդես կգա որպես Բնապահպանական դիտորդ հասարակական հիմունքներով` մեկ տարի ժամկետով (2008-2009 թթ.):


Դիտորդն իրավունք ունի մասնակցելու ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի բոլոր նիստերին և քննարկումներին (առանց քվեարկելու իրավունքի), ստանալու Կառավարման խորհրդին տրամադրված փաստաթղթերը, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ից ստանալու ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն Կառավարման համաձայնագրի և այլ Կառավարող փաստաթղթերի:


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդը հայտարարում է մրցույթ` Կառավարման խորհրդում Բնապահպանական դիտորդի թափուր տեղը համալրելու նպատակով և հրավիրում է բնապահպանության ոլորտում փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ:
Հայտի ձևը կարելի է ստանալ ՀՄՀ-Հայաստան վեբ կայքից www.mca.am կամ ուղղակի գրասենյակից:

Հայտը համարվում է վավերական, եթե լրացված է ամբողջությամբ, կնքված` կազմակերպության կնիքով և ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից: Հայտին պետք է կցվեն կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականների պատճենները, ինչպես նաև կազմակերպության ներկայացուցչի (Բնապահպանական դիտորդի թեկնածու) կենսագրությունը:
Բնապահպանական դիտորդն ընտրվելու է Շահառուների խորհրդի կողմից` կարճ ցուցակում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հարցազրույցի արդյունքում: Կարճ ցուցակը կազմվելու է հետևյալ չափանիշներին համապատասխան.
կազմակերպության փորձը բնապանության ոլորտում պետք է կազմի առնվազն 3 տարի և վերջինիս կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչվեն ՀՄՀ-Հայաստան ծրագրի բնապահպանությանն ուղղված առաքելությանն ու նպատակներին; լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա բնապահպանության ոլորտում և ՀՄՀ-Հայաստան ծրագրի բնապապանությանն ուղղված առաքելությանն ու նպատակներին առնչվող առնվազն 5 տարվա աշխատանքային և/կամ մասնագիտական փորձառություն: Նկատառում` Կազմակերպության լիազոր ներկայացուցիչը չպետք է լինի գործադիր, օրենսդիր և/կամ դատական իշխանությունների մարմինների պաշտոնյա:
Հետաքրքրության հայտը պետք է ներկայացվի ՀՄՀ-Հայաստան գրասենյակ` Երևան, Մելիք-Ադամյան փ. 2/1 հասցեով կամ ուղարկվի elections@mca.am էլեկտրոնային փոստով` մինչև 2008թ. դեկտեմբերի 19-ը, ժամը 18:00-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՄՀ-Հայաստան գրասենյակ, կամ զանգահարել 547988 կամ 546819 հեռախոսահամարներով:

Комментариев нет: