суббота, 27 декабря 2008 г.

Չոքել ? թե Չչոքել~~

http://www.panorama.am/am/economy/2008/12/26/agarak/
«ԱԳԱՐԱԿ»-ՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ագարակի Պղնձամոլիբդենային գործարանի տնօրինությունը նոր գրություն է
ուղարկել Զբաղվածության ծառայության ղեկավար Սոնա Հարությունյանին և
տեղեկացրել, որ իրենց գործարանում աշխատակիցների կրճատումներ չեն
սպասվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ծառայության ղեկավար Սոնա
Հարությունյանը: Նկատենք, որ Panorama.am-ը երեկ գրել էր, որ
Հանրապետության երեք խոշոր ձեռնարկություններ` Ագարակի, Ալավերդու
Պղնձամոլիբդենային գործարանները, ինչպես նաև Երևանի «Գիտատեխնիկական
լրատվության հայկական կենտրոնը» նամակով դիմել են Զբաղվածության
գործակալությանը, որ պատրաստվում են աշխատողների կրճատումներ
իրականացնել:

«Ագարակի Պղնձամոլիբդենային գործարանը երեկ նոր գրություն է ուղարկել,
որով տեղեկացնում է, որ իրենք չեն պատրաստվում կրճատում կատարել»,- մեզ
հետ հեռախոսազրույցում ասաց տիկին Հարությունյանը:
http://www.panorama.am/am/society/2008/12/25/zbaxvacutyun/

--------------------------------------------------------------------------------------------------
http://www.panorama.am/am/society/2008/12/25/zbaxvacutyun/

ՃԳՆԱԺԱՄԸ «ՉՈՔԵԼ Է» ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԻՆ


Հանրապետության երեք խոշոր ձեռնարկություններ նամակով դիմել են
Զբաղվածության գործակալությանը, որ պատրաստվում են աշխատողների
կրճատումներ իրականացնել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում
տեղեկացրեց Զբաղվածության պետական ծառայության ղեկավար Սոնա
Հարությունյանը: Նման ընթացակարգ պահանջվում է Աշխատանքային օրենսգրքի
116-րդ հոդվածով:

Ըստ տիկին Հարությունյանի, հնարավոր կրճատումների մասին իրենց դիմած
խոշոր ձեռնարկություններն են Ագարակի և Ալավերդու Պղնձամոլիբդենային
գործարանները և Երևանի «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնը»:
Ագարակի Պղնձամոլիբդենային գործարանի 300 աշխատող ներկայումս գտնվում է
հարկադիր պարապուրդում, իսկ 150-նն էլ ներկայացված են կրճատման: Ինչ
վերաբերում է Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանին, ապա այստեղից
Զբաղվածության ծառայությանը պաշտոնական նամակով զգուշացրել են, որ
կրճատման համար նախազգուշացվել է 120 աշխատող: Անհամեմատ երկար ցուցակ է
ներկայացրել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնը». նրանք
Զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացրել են, որ կրճատելու են 181
աշխատակցի: «Մենք վերցրել ենք կանխատեսվող կրճատվողների ցուցակները և
գնահատում ենք` ինչ մասնագետներ են, ինչ տարիքի, սեռի, որպեսզի
հասկանանք, թե ինչպիսի ծրագրեր կարող ենք իրականացնել»,- ասաց տիկին
Հարությունյանը:

Այսօր արդեն «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարեց, որ
միջազգային ֆինանսական ճգնաժամի արդյունքում համաշխարհային շուկայում
կրճատվել են քլորոպրենային կաուչուկի իրացման ծավալները, ինչը բացասաբար
է ազդել միայն պատվերներով աշխատող «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արտահանման
ծավալների վրա: Հետևաբար պատվերների կրճատման հետևանքով, ընկերությունը
տեխնոլոգիական կանգառ է վերցրել մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը:
Ընկերության 2744 աշխատակիցների 55,7%-ը (1528 աշխատող) դեկտեմբերի 17-ից
անցել է ժամանակավոր հարկադիր պարապուրդի` մինչև 2009 թվականի մարտի 1-ը:

Միջազգային ֆինանսական ճգնաժամով էին բացատրել իրենց աշխատակիցներին
հարկադիր պարապուրդի ուղարկելը ու կրճատվողների ցուցակ կազմելը նաև
Ագարակի ու Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանների ղեկավարները: Սոնա
Հարությունյանը, սակայն, կարծում է, որ այս ամենը ուղղակիորեն
պայմանավորված չէ միջազգային ֆինանսական ճգնաժամով: Բայց այն, որ
ճգնաժամը կազդի մեր երկրի վրա, դա ըստ Զբաղվածության ծառայության
ղեկավարի, միանշանակ է: «Բայց աշխատաշուկայում այս պահի ցուցանիշները
մտահոգիչ չեն, դրանք լուրջ անհանգստություն չեն պարունակում»,- վստահ է
պաշտոնյան:

Ըստ ծառայության տվյալների, այս տարվա ընթացքում հաշվառված է
գործազուրկների թիվը կազմում է 6, 3 տոկոս:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет: