Սույն թվականի մայիսին պարզ դարձավ, որ «GeoProMining» ընկերությունը, որը Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի և Սոտքի ոսկու հանքի շահագործման կոնցեսիայի սեփականատերն է, մտադիր է Արարատից Սոտք տեղափոխել արտադրությունը: Սա նոր գաղափար չէ. 2005թ. այն փորձում էր իրականացնել նախկին սեփականատեր «Vedanta Resources» հնդկական կազմակերպությունը, սակայն նախագիծը մերժվեց:
Հունիսին «ԷկոԼուր» և AWHHE կազմակերպությունները բարձրացրեցին S.O.S. Սևան ահազանգը, ոը տարածվեց http://www.ecolur.org/ կայքի ցանցով: Կոչը լսելի դարձավ և տարածվեց մի քանի միջազգային ցանցերով՝ WECF կանանց միջազգային ցանցով, որն ընդգրկում է ավելի քան 100 կազմակերպություններ 30 երկրներից, IPEN Կայուն օրգանական աղտոտիչների լիկվիդացման միջազգային ցանցով, որի մեջ մտնում են մոտ 400 կազմակերպություններ, NGO Forum on ADB ցանցով: Ինչպես նաև պատասխան հարցումներ և աջակցության նամակներ ստացվեցին BankWatchNet Work և UNEР կազմակերպությունների ներկայացուցիչներից: «ԷկոԼուր»
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, տեղի ունեցավ «Ոսկյա ական Սևանի համար» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է S.O.S. Սևան կամպանիայի շրջանակներում՝ «ԷկոԼուր» տեղեկատվական և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) ՀԿ-ների կողմից, «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) կանանց միջազգային ցանցի աջակցությամբ:
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ոսկի արդյունահանողների շահերը վտանգի տակ են դնում Սևանա լիճը, որը Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունն է: Ոսկու ստացման համար կիրառվող ցիանային տեխնոլոգիաները և քիմիական միացությունները բազմակի անգամ կավելացնեն ռիսկերը լճի համար: Հիմնական վտանգն այն է, որ պոչամբարում կուտակվող թափոնները` թունավոր մետաղների և տարրերի տեսքով, միլիոնավոր տարիների ընթացքում կմնան անփոփոխ:
Ներկայումս ընկերությունը, չնայած նախկինում արված հայտարարություններին այն մասին, եթե ֆաբրիկան չտեղափոխվի Սոտք, ապա հանքը կփակվի անշահութաբերության պատճառով, այնուամենայնիվ, վերսկսել է ֆաբրիկայի և հանքի աշխատանքը: Սակայն, Սևանի համար վտանգը դեռ մնում է:
Դեպի Սոտք ֆաբրիկայի տեղափոխման մտադրությունն իրականացնելու համար ընկերությանն անհրաժեշտ է մշակել լիակատար նախագիծ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պարտադիր գնահատականով, ինչը երկար ժամանակ և համապատասխան ծախսեր է պահանջում: Նշենք, որ ներկայումս ընկերությունն արդեն իսկ սկսել է ֆինանսավորել այդ ուղղությամբ գիտական հետազոտությունները Սևանում:
Մանրամասները կարդացեք այստեղ`http://ecolur.org/hy/news/2008-12-12/150/
понедельник, 15 декабря 2008 г.
ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ ԴՆՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ
Автор: bnamard на 11:48
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий