«Սեւանի մասին» օրենքի 10-րդ հոդվածի Գ կետը սահմանում է, որ հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը արգելվում է:
Ամենաանվտանգ համարվող պոչամբարը իրական վտանգ է Սեւանի համար, քանի որ երաշխավորված չենք ոչ երկրաշարժերից, ոչ էլ այլ աղետներից, իսկ պոչամբարից որեւէ արտահոսք անդառնալի հետեւանքներ կարող է թողնել:

Հայտնի է նաեւ, որ պոչամբարներում կուտակված թունավոր նյութերն իրենց հատկությունները պահպանում են միլիոնավոր տարիներ եւ կարող են ներթափանցել նաեւ ստորերկրյա ջրերի մեջ:
«Եկել եմ այն եզրակացության, որ մեր իշխանությունների եւ բնության միջեւ հարկավոր է խաղաղապահ ուժեր մտցնել, որ ձեռք չտան»,

Մենք դառնում ենք հումքային կցորդ մյուս երկրների համար: Ժամանակն է մտածել` դառնալու ենք էկոլոգիական փախստականներ, թե՞ զարգանալու ուրիշ ճանապարհ ենք ընտրելու:
Բնակիչները դեմ են Սոտքում ոսկու արդյունահանման նախագծի իրականացմանը: Ոսկու ստացման համար կիրառվող ցիանային տեխնոլոգիանները եւ քիմիական միացությունները բազմակի անգամ կավելացնեն ռիսկերը թե' իրենց կյանքի և թե' լճի համար:
Ըստ Արարատում եւ Վարդենիսում ոսկու հանքերի գործարկման պատճառով առաջացած արատավոր հետեւանքների հանքերի արտադրությունն ու ծանր մետաղներով հագեցած օդը աղտոտում են շրջակա միջավայրը, ազդում բնակչության աճի եւ մտավոր զարգացման առաջընթացի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий