пятница, 5 декабря 2008 г.

<<Ապրելու Արվեստ>> հիմնադրամի սեմինարը ինքնակատարելագործման խթանմանը միտված համաշխարհային ճանաչում գտած ծրագիր է:



<<Ապրելու Արվեստ>> հիմնադրամի սեմինարը ինքնակատարելագործման խթանմանը միտված համաշխարհային ճանաչում գտած ծրագիր է:


Համադրելով հինավուրց իմաստությունն ու ժամանակակից գիտության նվաճումները`
սեմինարն օգնում է գտնել ավելի գիտակցված, ներդաշնակ և ամբողջական մոտեցում
կյանքին:
Այն 22-24 ժամյա փորձի և գիտելիքի համատեղմամբ ծրագիր է` նպաստող բացահայտելու Ձեր ներուժը:

Սեմինարի ծրագիրը ներառում է

դինամիկ վարժանքների համալիր
մի շարք շնչառական վարժանքներ

թուլացնող և հանգստացնող հնարքներ
մասնակիցների կենդանի շփում

Սեմինարը Ձեզ կօգնի

միտքը վերադարձնել ներկա պահ
ձեռք բերել ներքին խաղաղություն
հմտորեն լուծել կոնֆլիկտային
/բախումնային/ իրավիճակները
բարելավել զգայական և ֆիզիկական
առողջությունը

Շնչառության մասին

Շնչառությունը էներգիայի հիմնական աղբյուրն է: Այն անմիջականորեն կապված է պրանայի հետ, որը մարմնի ու
մտքի նուրբ կենսական էներգիան է, որն ստանում ենք սննդի, հանգստի և շնչառության միջոցով:

Հայտնի է, որ շլակների մոտ 90%-ը օրգանիզմից դուրս են գալիս շնչառության միջոցով, մինչդեռ սովորաբար օգտագործում ենք մեր թոքերի ծավալի 30%-ը:
Մեր առողջությունը կարելի է էապես ամրապնդել Պրանայամայի /շնչառական վարժանքներ/ միջոցով:
Պրանայաման մեծացնում է թոքերի <<աշխատանքային>> օգտագործվող ծավալը,
օրգանիզմի բջիջները լիցքավորում եռանդով, պահպանում է առողջությունը և մտքի
հստակությունը:

Ֆիզիկական վարժանքներ
Սեմինարի ընթացքում առաջարկվող վարժանքները, կատարելով դանդաղ և շնչառությանը համահունչ, օգնում են ազատվել կուտակված լարվածությունից և բլոկներից : Այս վարժանքները պարբերաբար կատարելու դեպքում`

զարգանում է մարմնի զգայունակությունը զգացողությունների նկատմամբ, բարձրանում է ուշիմությունը
կարգավորվում է ներքին օրգանների աշխատանքը, ամրանում է ոսկրամկանային հանակարգը, բարելավվում է արյան շրջանառությունը
վերականգնվում է ողնաշարի ճկունությունը
մկանները թուլանում են և ձեռք են բերում տոնուս:

Առաջարկվող վարժանքները նպաստում են, հնարավորություն են ընձեռում պահպանել երիտասարդական ավյունը և առողջությունը:

Սեմինարի ազդեցությունն ինքնազգացողության բարելավմանը, աշխատունակության,
կենսուրախության, մտքի հանդարտության ձեռք բերմանը և ստեղծագործական ուժերի ավելացմանը փաստված իրողություն է:
ՙԱպրելու արվեստ՚ միջազգային
հիմնադրամը սկսած 1982թ-ից կազմակերպում է այս դասընթացները, որոնց մասնակցել են միլիոնավոր մարդիկ աշխարհի ավելի
քան 150 երկրներում` անկախ ազգային, կրոնական, սեռային և սոցիալական պատկանելությունից:
<<Ապրելու Արվեստ>> միջազգային հիմնադրամի հերթական սեմինարը տեղի կունենա դեկտեմբերի 11-16-ը երեկոյան ժամը 6:30-9:15 : Կծանոթանաք յուրօրինակ վարժանքների հետ, որոնց կատարումը ձեզանից շատ ժամանակ չի խլի և թույլ կտա արագ վերադառնալ ձեզ և ձեզ շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության:
Սեմինարի
մասնակիցները հնարավորություն կունենան հետագայում ինչպես ինքնուրույն հմտանալու վերոնշյալ որակների մեջ, այնպես էլ հավաքականորեն մասնակցելով ամենշաբաթյա ընդհանուր
վարժանքներին:
Այս Գիտելիքը և հմտությունները ձեզ չեն սովորեցրել ո´չ դպրոցներում և ո´չ համալսարաններում
6-օրյա սեմինարին մասնակցության արժեքն է 10 000 (տասը հազար) դրամ:
Տեղերը սահմանափակ են: Գրանցման վերջնաժամկետը 9 դեկտեմբերի: Գրանցվելու և մանրամասնությունների համար զանգահարեք 091/94 318-335 կամ գրեք

bnatachar@yahoo.com
apres_z@yahoo.com


Комментариев нет: