Հարգելի հեծանվասերներ մենք նամակ ենք պատրաստում Քաղաքապետարանին: Խնդրում ենք Ձեր առաջարկները, խորհուրդները , նկատողությունները ավելացնել կամ կցել նամակին: Այն վերջնական տեսք տալուց հետո մենք կկազմակերպենք ԽԱՂԱՂ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ և հանդիսավոր կերպով կհանձնենք քաղաքապետարանին:
Պարոն Երվանդ Զախարյանին
Երևանը համայն հայության մայրաքաղաքն է.Դուք Ձեր պաշտոնավարման ընքացքում ջանացել եք հնարավորինս գեղեցկացնել և արդիականացնել մեր քաղաքը: Այսօր ևս կառուցվում են բազմաթիվ շինություններ և բազմապրոֆիլ ճանապարհներ, մայրուղիներ և այլն: Ինչ խոսք, չենք կարող հերքել, որ այժմյա կառուցվող ճանապարհները նախկինում կառուցվածներից մի քանի քայլ առաջ են գտվնում, համենայն դեպս , նրանք առաջին հայացքից որակյալ են երևում, և մասամբ էլ համապատասխանում են ժամանակակից պահանջներին, օրինակ նկատելի են դարձել, մանավանդ քաղաքի կենտրոնական փողոցներում, հաշմանդամների համար նախատեսված թեքուղյակները կամ խաչմերուկներում առկա են հաշմանդամների համար նախատեսված ճանապարհատրանսպորտային նշաններ, ինչը շատ գովելի է :
Բայց, չենք կարող չնկատել, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում իսպառ բացակայում են հեծանվորդների համար նախատեսված ճանապարհատրանսպորտային նշանները:
Ավելորդ չենք համարում նշել մեքենաների վարորդների վերաբերմունքը հեծանվորդների նկատմամբ:Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն առկա են հեծանվորդների համար նախատեսված ճանապարհներ, կայանատեղիներ և այլն. Ինչ է մտածում քաղաքապետարանը այս խնդրի շուրջ?
Առաջարկում ենք քաղաքի ոչ բանուկ հատվածներում նախագծել հեծանվորդների համար ճանապարհներ, տեղադրել հեծանվային նշաններ. օրինակ հյուսիսային պողոտան և նմանատիպ փողոցներ կամ որոշ տեղերում ավելի լայն փողոցների վրա նշահարել հեծանվորդների համար ճանապարհներ.
Պահանջում ենք այսուհետ նախագծվող բոլոր քաղաքաշինական, ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ նախագծել և կառուցել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհարներ և կայանատեղիներ:
Գրեք այս հասցեյով` hvz84@yahoo.com - Սամվել Հովհաննիսյան
http://hvzbike.blogspot.com
Комментариев нет:
Отправить комментарий