Հոկտեմբերի 1-ին Վանաձորում կայացած Կառավարության արտագնա նիստում հաստատվեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման «Հյուսիսային դարպասներ» ծրագիրը: Եթե հիշում եք մի ժամանակ գրել էի ծրագրի և Վազգեն Խաչիկյանի մտքի թռիչքի մասին: Շատ եմ ուզում հասկանամ, թե Լոռին ոնց ա դառնալու տուրիստական գոտի բայց խելքս ճիշտն ասած չի կտրում... Էկո տուրիզմ են ուզում զարգացնեն... Հետաքրքիրա թե ինչ էկո-տուրիզմի մասին կարողա խոսք գնա այն դեպքում երբ Լոռվա անտառները կտրվում են մի այլ կարգի արագությամբ: Ու հանկարծ չխաբնվեք, թե միայն Թեղուտի խնդիրն է:
Օգոստոսին մի քանի օրով գնացել էիք Լոռի: Որ անտառը չմտանք կացնի ձեն էր գալիս: Ամեն սարի գլխին ակնհայտ մեծ բացատներ կային` մարդ արարածի վայրենության հետևանք: Սելաֆի հետևանքով ընգած ծառերի մասին էլ չեմ խոսում... անտառը կտրելու հետևանքով ծառերի/անտառր դիմադրողականությունը քչացել է ու սելաֆներից հսկա ծառերը ընգնում էին...ու տենց ցիկլի մեջ:
Պատմաճարտարապետական հուշարձանների մասին էլ չասեմ: Երբ որ մի շիզի կողմից մշակութային վանդալիզմ է տեղի ունենում բոլորը դրա մասին խոսում/գրում են.. իսկ երբ հենց մենք/մեր կառավարությունը մոռացության է մատնում Հայաստանում գտնվող հուշարձանները դա ոնց ա կոչվում?
Ու ինչքան էլ ուզենան տուրիզմ զարգացնեն Լոռիում դրսից եկող մարդը մի թեթև ինտերնետում search տալով ինչ ա գտնելու? Էս չէ?
http://mna990.livejournal.com/
среда, 14 октября 2009 г.
Lori - great tourist attraction
Автор: bnamard на 17:24
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий