понедельник, 19 октября 2009 г.


փաստորեն բուսաբանական այգում օրը ցերեկով կարելի է հանդիպել զինված երիտասարդների, որոնց առաքելությունն է սպառել որսորդական կիրքը` բնաջնջելով Երևանի միակ պետական այգու բնաշխարհը:

Երբ նրան բերման ենթարկեց փոխտնօրենը, նա խոստովանեց, որ զենքը իրենը չէ, ուստի ապօրինի է ձեռք բերվել, որ նա չունի զենք կրելու թույլտվություն, որ երբևիցէ այդ հրացանով ծիտ սպանած չկա ու լռեց, երբ իրեն հասկացրեցին, որ օրինակ իր ընկերոջը կարող էր դիպչել փամփուշտը

Իսկ նա փոխարենը գոռում էր իր փախչող ընկերների հետևից~
Հոպարիս կանչեք, արաա~հոպարիս

Խնդրանք:
Հարգելի լրագրողներ խնդրում եմ հետամուտ եղեք այս պատմությանը` գրելով, բարձրաձայնելով, գուցե այլ "որսորդները վայր դնեն զենքերը"

Թե չէ ամենազոր հոպարները իրենց ձևով կլուծեն այս հարցը մեր փոխարեն ::~~

Комментариев нет: