вторник, 20 октября 2009 г.

խիղճը կանչում է


 ՀԿ-ների համագործակցությունը լավագույն արդյունքների հասնելու համար 


2009թ. սեպտեմբերի 25-ին Կանանց ռեսուրսային կենտրոնին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը Կառավարության և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց ու կամավորներին հրավիրել էր մասնակցելու ՙԵրեխաների նկատմամաբ սեռական բռնությունը Հայաստանում՚ թեմայով կլոր սեղան - քննարկմանը:

Կլոր սեղանի նպատակն էր գնահատել ստեղծված իրավիճակը Երևանի դպրոցներից մեկում' Նուբարաշենի թիվ 11 դպրոցում կատարված իրադարձություններից հետո, որտեղ մի խումբ կամավորներ արձանագրել էին մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ բարձիթողի վերաբերմունք, նաև բռնության և սեռական ոտնձգության դրսևորումներ դպրոցի աշխատակազմի կողմից: Հետևելով այս բոլոր դեպքերին կամավորներից մեկը' Մարիամ Սուխուդյանը, արձանագրել էր երեխաների պատմությունները' ռիսկի դիմելով 5 տարի ազատազրկվել և մեղադրվել սուտ մատնության համար, մինչդեռ տվյալ հաստատության ղեկավարությանն ու աշխատակազմին ուղղված ոչ մի իրավական գործողություն չի իրականացվել: 

Քննարկումն ուղղված էր պարզաբանելու երկու կարևոր հարցեր'

1. Գնահատել իրավիճակը ՀՀ - ում' հիմնվելով տարբեր ՀԿ-ների' ընտանեկան ցածր սոցիալ - տնտեսական պայմաններում ապրող հատուկ կարիքներով երեխաների հետ ունեցած աշխատանքային փորձի հիման վրա:

2. Գտնել լավագույն մեթոդներ հասարակության և կառավարության մարմինների շրջանում երեխաների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկության աստիճանը բարձրացնելու համար:

Տարբեր ՀԿ-ներից հրավիրված ներկայացուցիչները այս խնդրի վերաբերյալ ներկայացրեցին իրենց ունեցած տեսակետները: Կլոր սեղանին մասնակցում էին ներկայացուցիչներ ՙWorld Vision՚ կազմակերպությունից, ՙՀայ օգնության ֆոնդից՚, ՙՀայ օգնության միությունից՚, ՙՀասարակություն առանց բռնության՚ ՀԿ-ից, ՙԺողովրդավարությունն այսօր՚ ՀԿ-ից և ՙՓԻՆՔ՚ տեղեկատվության կենտրոնից:

ՙWorld Vision՚ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ սա խնդիր է, որին նրանք հանդիպել են, երբ դեռ նոր էին սկսում իրենց գործունեությունը ՀՀ-ում, նաև նշեց, որ հիմնականում երեխաների նկատմամբ բռնությունը սկսվում է իրենց ընտանիքներից, իսկ սեռական ոտնձգության տարածվածությունը ՀՀ-ում դառնում է լուրջ խնդիր: Նաև նա ավելացրեց, որ հաճախ մայրերը հասկանում են, թե ինչ է կատարվում շուրջը, բայց նախընտրում են թաքցնել դա կամ ժխտել, որպեսզի չվտանգվի իրենց և երեխայի վարկանիշը, քանի որ երեխան ոչ տոլերանտ հասարակության մեջ զոհ կդառնա և անընդհատ կտառապի:

ՙՀայ օգնության ֆոնդի՚-ի ներկայացուցիչը, ով աշխատել է ավելի քան տասնյակ թափառաշրջիկ և քայքայված ընտանիքների երեխաների հետ, ինչպես նաև ունեցել է հատուկ դպրոցներից իրենց կազմակերպություն եկած բռնությունից և սեռական ոտնձգությունից տուժած երեխաների հետ աշխատանքային փորձ, զգուշացրեց կլոր սեղանի մասնակիցներին, որ այս խնդրիի հետ աշխատելիս պետք է լինել զգույշ, քանի որ, իր կարծիքով, տվյալ համակարգն է մեղավոր, և այն զարգացող երկրում փոխելը ծայրահեղ երկար, բարդ և խոչընդոտներով լի գործընթաց է: Նա հավաստեց, որ օգնությունը առաջնահերթ պետք է տրամադրվի անհատներին, որ հատուկ հաստատությունների վերափոխումը երկարատև գործընթաց է, որ օգնություն է պետք տրամադրել ընտանիքներին իրենց երեխաներին խնամելու համար, քանի որ այս երեխաներից շատերը եկել են հաստատություն աղքատ ընտանիքներից, նաև որ կարևոր է, որպեսզի ծնողը վստահ լինի, որ հաստատությունը կկարողանա խնամել իր երեխային:  

Նաև նշվեց, որ հանրային հատուկ հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հատկացվում է 5000 ԱՄՆ դոլլար, մինչդեռ նրանց ընտանիքներին որպես օգնություն հատկացվում է տարեկան 200-300 ԱՄՆ դոլլար: Սրանով կարելի է բացատրել նման հաստատությունների դիմադրությունը. պաշտպանել սեփական դիրքերն ու համակարգը: Բոլոր Հկ-ները համաձայնեցին, որ համակարգը փոխելը և ընտանիքների հետ աշխատելը կարող են տալ լավագույն արդյունքը: Նաև պետք է երեխաներին հնարավորինս երկար պահել իրենց հարազատ միջավայրում և տեղական դպրոցներում և չկտրել նրանց իրենց համայնքից:

Մարիամ Սուխուդյանի դեպքը ևս բարձրացվեց քննարկումների ժամանակ իր ընկերների կողմից, որոնք ևս կամավորներ էին Նուբարաշենի հատուկ դպրոցում: Մասնակցիների մեծամասնությունը համաձայնեց, որ Մարիամն իրոք կարևոր հարց է բարձրացրել, որից մարդիկ գերադասում էին խուսափել կամ չխոսել այդ մասին, նաև որ նրա դեմ բարձրացված մեղադրանքները անարդար են: Բոլոր մասնակից ՀԿ-ները հայտարարեցին, որ կարևոր է աջակցել նրան և ամեն ինչ անել, որ նա համակարգի զոհը չի դառնա:

Քննարկման վերջում մասնակիցները համաձայնության եկան հետևյալ կարևոր հաջորդական քայլերում'

1. Շարունակել բարցրաձայնել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին' ընդգրկելով հանրությանը հնարավորինս շատ քննարկումների /հանրային երկխոսություններ, hեռուստաքննարկումներ մասնագետների հետ և այլն/

 

2. Միանալ Հայաստանում ստեղծված երեխաների իրավունքներով զբաղվող ՀԿ-ների Ցանցին և գրել նամակներ պատասխանատու անձանց' հրահրելով նրանց անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության խնդրին' համագործակցելով ՀԿ-ների հետ:

 

3. Իրականացնել հետազոտություններ և հարցումներ, արպեսզի ուսումնասիրնեն այդ երեխաների կարիքները, այն թե ինչպես կարելի է բարելավել համակարգը, որպեսզի կանխվեն երեխաների նկատմամբ բռնարարքներն այդ հաստատություններում:

Խումբը կհանդիպի կրկին առավել մանրամասն քննարկելու հետագա գործողությունները:

ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ

www.Drugs.am

http://drugs.am/am/news/4/1528/

Комментариев нет: