воскресенье, 11 октября 2009 г.

Mer Bake~:)

Մենք բոլորս օպտիմիստների մի հավաքածու

ենք , որոնք միասին համախմբվել և ստեղծել

են բնապահպանական խւմբ: Այն ծնվել է

2009թ մայիսի 7 -ին: Շատերը ասում էին , որ մեզ

մոտ ոչինչ չի ստացվի , սակայն մեծ

համառության և աշխատասիրության շնորհիվ

մենք հասանք մեծ հաջողությունների , որոնցից

մեկը այս սկավառակն է :

Այս խոսքերով ցանկանւմ ենք ասել , որ

ամեն ինչ հնարավոր է , միայն պետք է

շատ աշխատել և հավատալ , որ ամեն ինչ

կստացվի : Եվ հույսով ենք, որ այս սկավառակը

ինչպես նաև բնությունը անտարբեր չեն լինի

ձեր համար, հույսով ենք նաև, որ մարդիկ

կգնահատեն մեր աշխատանքը և չեն ոչնչացնի

շրջակա միջավայրը :


N 1

Ինչպես բոլոր խմբերը մեր խումբը նույնպես ունի բազմաթիվ

օրենքներ , որոնք հավաքված են օրենքի գրքում:


ՕՐԻՆԱԿ

1 . Բոլոր ագենտները պետք է չախտոտեն շրջակա միջավայրը:

2 . Խմբի անդամներից ոչ ոք չի կարող տանջել կենդանիներին :

3 . Մասնակիցները պետք է հարգեն միմյանց և չօգտագործեն

վատ իմաստ արտահայտող բառեր :

Մեր խումբը ունի 3 պաշտոն : 1 Դա ավագն է , 2-ը ագենտները

և 3 - ագենտիկները : Ավագը խմբի հրամանատարն է : Ագենտները

և ագենտիկները պետք է հնազանդվեն նրան : Ագենտներ համարվում

են 6-ից բարձր անդամները : Նրանք կարող են մասնակցել ժողովների,

որոշումներ կայացնել : Ագենտիկներ համարվում են 4-6 տարեկան անդամները:

Նրանք չեն կարող մասնակցել ժողովների և չեն կարող

որոշումներ կայացնել :

ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻ մենք նշում ենք աղցանների օրը : Բոլորս պատրաստում ենք (մեր հորինած ) աղցաննեը , տանում բակ

և հյուրասիրում խմբի բոլոր անդամներին : Այդ աղցանները

պատրաստված են լինում միայն մրգերից և բանջարեղեններից :

Շաբաթը նույնպես նշանավոր օր է խմբի համար : Ամեն

շաբաթ կայանում են ժողովներ , որոնց ընթացքում որոշվում

են նոր օրենքներ, դատավճիռներ : Ինչպես գիտեք ագենտիկները

չեն կարող մասնակցել, նրանք կարող են միայն լսել և

ժողովի ժամանակ պետք է քարի պես լուռ լինեն :

Այս նկարում պատկերված է թե ինչպես ենք մենք

խոստում տալիս :

N . 2

Մեր հաջողություններից մեկը կայացավ հուլիսի 24-ին : Այդ

օրը մենք բեմադրեցինք << Կիկոսի մահը >> : Նույնպես այդ

օրը մենք ունեինք հոբելյառ : Ցավոք ներկայացման նկարները

չեն պահպանվել : Սակայն պահպանվել են << Այրվող տնակի >>

նկարները : Այրվող տնակը դա մեր խարույկի անունն էր,

որին մենք վառեցինք անցյալ շաբաթ : Երբ նոր էինք վառել

նա այն այնքան նման էր փոքրիկ այրվող տնակի, որ

մենք նրան այդպես ել կոչեցինք :

Այս պատկերում մեր խարույկը արդեն մեծ է և այդ պատճառով

այն նման չէ փոքրիկ այրվող տնակի :

N . 3

Մեր հետագա քայլերից մեկը մեր հանդեսն է : Այն նվիրված է

Նոր տարվան : Հանդեսը կկայանա դեկտեմբերի 26 : Հույս ունենք,

որ այն լավ արդյունքներ կունենա : 2010 թ մենք կունենանք մեր

նոր սկավառակը , որի մեջ կլինեն նոր անդամներ, տեղեկություններ,

նոր նկարներ :

Իհարկե այդ ամենը հեռավոր ապագայում, իսկ այժմ ավարտենք այս թեման և անցնենք մյուսին :

N . 4

Նույնիսկ մենք ունենք տնային աշխատանք : Մենք պետք է ուսումնասիրենք կենդանիներին : Նրանց ներքին և արտաքին

օրգանները ,նրանց տեսակը, տարեթվերը և այլն :

Կամ դրոշակներ պատրաստել , գրել , կարդալ . . .

Այս պահին մեր տնայինն է գծել ցանկապատի հատակագիծը

և մեր հանդեսին վերնագիր հորինել :

Մենք նույնպես սովորում ենք ծառերի , բույսերի տեսակները :


N . 5

Բալյան Սաշիկ Արայիկի

2002 թ հուլիսի 15

Դպրոց 164

61-78-39

Բալյան Սաշիկը ստացել է << Քար հանող >> մականունը ,

որովհետև նա շատ լավ կարողանում է գետնից քարեր

հանել : Սիրում է համակարգիչ և մրգեր : Խմբի ժպտերեսներից

մեկը , որը երբեք չի հիշում իր հեռախոսահամարը :

Բալյան Սաշիկի խորհուրդները :

1 . Տղաներին քիչ պատժեք :

2 . Շատ կատակեք :

3 . Արագ շարժվեք :

Մանուկյան Դոնառա Արսենի

1999 թ

Դպրոց 133

61 – 44 -00

091 - 088 – 128

Նա միշտ ատել է վարդագույնը ,

բայց պաշտել է երկնագույնը : Երազում է

դառնալ ոստիկան և շատ է սիրում

կառատե :

Ամեն կիրակի ագենտ Դոնառան սովորեցնում է

կառատեյի շարժումները այլ ագենտներին :

ՄԱՂԹՈՒՄ Է ՁԵԶ

Առողջություն , երկար տարիների կյանք

և մաքուր միջավայր :

Մարտիրոսյան Գոհար Վարդանի

2001 թ հուլիսի 8

64 -70 – 40

Դպրոց 94

3 տարեկանում գրավել է 2 տեղը

<< Միսս Հայաստան >> մրցույթում ,

5 տարեկանում գրավել է 3 տեղը ,

իսկ 7 տարեկանում գրավել է

1 տեղը << Միսս Հայաստան >>

մրցույթում :

Գոհարիկը խմբի ամենահամարձակներից մեկն

է : Նա միշտ կարող է ասել այն խոսքերը ,

որոնց խմբում ոչ ոք չէր համարձակվի ասել ,

նա կարող է անել այնպիսի արարքներ ,

որոնց ոչ ոք չէր համարձակվի անել : Մեկ

խոսքով հիասքանչ անձնավորություն :

Մարտիրոսյան Քրիստինե Վարդանի

2005 թ փետրվարի 4

Մանկապարտեզ - 9

Գոհարիկը ունի փոքր քույրիկ : Եվ նրա քույրիկի

անունն է Քրիստինա , որը նույնպես գրանցված

է մեր խմբում :

( Քրիստինեն ագենտիկ է )

Հարությունյան Սաշա Ալեքսանդրի

2001 թ ապրիլի 25

61 – 79 - 42 դպրոց 164

094 – 03 – 33 – 62

Սաշան մեր ապագա մոդելյեռն է : Շատ է սիրում

հագուստ նկարել և միշտ պատրաստ է

բոլորին օգնել : Բարի անձնավորություն է ,

որը միացել է մեր խմբին :

Սաշան շատ է սիրում գրքեր և

խորհուրդ է տալիս շատ գրքեր կարդալ :

Մանուկյան Լիլիթ Արմենի

2002 թ Մայիսի 12

Դպրոց 164

61- 71 - 22

Լիլիթը ամենալավ աշխատողներից մեկն է : Նա

նույնպես շատ աշխատասեր է , և իր աշխատասիրության

շնորհիվ ունեցել է մեծ հաջողություններ : Հիասքանչ

պարում է և երգում, երազում է դառնալ երգչուհի ,

պարուհի և իհարկե բնապահպան :

Լիլիթը կոչ է անում բոլորին և խորհուրդ տալիս

1 Ծառերը չկտրել

2 Աղբը չթափել

3 Միշտ ծիծաղել

Հակոբյան Գայանե Արմանի

1998 թ հուլիսի 24

Դպրոց << Մակսեդան >>

091 – 23 – 04 - 08

Մայիսի 7 -ին Գայանեն որոշեց բացել բնապահպանական

խումբը : Նա բացեց այն Լիլիթի օգնությամբ ,

և տարածեց այն ամենուր :

5 տարեկանում Գայանեն 1 տեղը գրավեց

նկարչական մրցույթում , իսկ 7 տարեկանում

նույնպես 1 տեղը զբաղեցրեց նկարչական

մրցույթում :

Խորհուրդներ

Միշտ եղեք օպտիմիստ և քիչ բարկացեք

մտածելով , որ կարող էր ավելի վատ լինել :

Ներկայացնեմ մեր խմբի ավագին ,

Մարիշին : Նա աշխարհի ամենաբարի մարդկանցից

մեկն է : Միշտ կօգնի և կբացատրի : Ասեմ ավելին ,

նա է սովորեցրել մեզ խարույկ վառել

և ասել է , որ երբեք միջատներին չվնասենք :

Մարիշը մասնակցում է << Առողջ ապրելակերպ >>

խմբին , որը պայքարում է Թեղուտի անտառի

համար :

Թեղուտի մասին քիչ անց , իսկ հիմա ավարտենք

այս թեման և անցնենք մյուսին :

Վերջին 15 տարվա ընդացքում Հայաստանում մնացել

Է ընդամենը 6 % անտառ : Այդ անտառներից մեկը

Թեղուտ գյուղի անտառն է : Եթե այն կտրեն, ապա

կվերանա 3000 հ : Հիշեցնեմ , որ կառուցվող գործարանը

առաջացնելու է վատ նյութեր :

Եկեք փրկենք Թեղուտը :

Այս թեմայով կուզենայի հրաժեշտ տալ ձեզ , կհանդիպենք 2010 :

2 комментария:

Levon and Mane комментирует...

:)))

Анонимный комментирует...

Greetings from Cаlifoгnia! I'm bored to death at work so I decided to browse your site on my iphone during lunch break. I really like the info you provide here and can't wаіt to takе а look when I get home.
І'm surprised at how quick your blog loaded on my cell phone .. I'm not eνen usіng WIFI, just 3G .
. Anyωays, gгеat blog!

Alsο vіsit my blog ... coupon holder