Անտառը միասնական է , երբ միասնական ենք մենք...Ուռաա
...Ura!
Հին հայկական անեծքը "Ծառ կտրողի քոքը կտրվի" չի կորցրել իր երբեմնի զորեղությունը....
Արդարությունը վերականգնված է
*2009-10-15*
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ,
որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսյանը։ Կառավարությունը փոփոխություններ
է կատարել իր 2009թ. հունիսի 18-ի
N 684-Ն որոշման մեջ, որը վերաբերում է «Ջրվեժ»
անտառպուրակի սահմաններին։ Այս
առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.
*«Հիշում եք` այս հարցին
անդրադարձանք կառավարության նախորդ նիստում,
հաշվի առնելով այն հանգամանքը, որ
հասարակական 13 կազմակերպություններ ահազանգ
էին հնչեցնում, որ Ջրվեժի
անտառպուրակից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով
առանձնացվում էր շուրջ 24 հա եւ
հանձնվում էր համայնքային իշխանությանը։
Հասարակական կազմակերպությունները
մտավախություն ունեին, որ հետագայում մենք
կկորցնենք այդ 24 հա-ն։ Իմ
հանձնարարությամբ կատարվել է
ուսումնասիրություն, վարչապետի խորհրդականը
հանդիպել է բոլոր 13 կազմակերպությունների հետ։
Մենք եկել ենք այն եզրահանգման,
որ մեր պետությունը ոչ մի խնդիր չունի 24 հա-ով
ավելացնել այդ պուրակը, մի
կողմից ապահովելով, որպեսզի մենք բավարարենք
մեր բնապահպան հասարակական
կազմակերպությունների արդարացի պահանջը, մյուս
կողմից իսկապես տրամաբանական չէր
այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում
էր տնտեսության մեջ։ Այդ
տեսակետից այս որոշումը կարծում եմ արդարացված
է։ Ուզում եմ նաեւ նշել, որ մենք
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
նախագահից ստացել ենք նամակ, որտեղ
նույնպես վերլուծվել է իրավիճակը, եւ
ակադեմիայի նախագահը նույնպես պաշտոնապես
մեզ տեղյակ է պահում, որ խիստ անհրաժեշտ է, որ
այդ 24 հա-ն վերադարձվի
ընդհանուր համալիրին։ Կարծում եմ, որ սրանով
մենք կապահովենք նաեւ հասարակական
արդարացի դժգոհության խնդրի իսպառ լուծումը։
Պետք է նաեւ շնորհակալություն
հայտնենք Հ1-ին, որն այս հարցը բարձրացրել էր եւ
մեզ տեղյակ պահել խնդրո
առարկային, ինչպես նաեւ «Առավոտ» օրաթերթին,
հասարակական կազմակերպություններին
եւ ԳԱԱ-ի նախագահին։ Այս որոշմամբ մենք ըստ
էության վերականգնում ենք
արդարությունը»։*
www.gov.am
Комментариев нет:
Отправить комментарий