пятница, 9 октября 2009 г.

ԸՆԴԴԵՄ ԾԽԻ, ՀԱՆՈՒՆ ՄԱՔՈՒՐ ՕԴԻ


Ծխելու դեմ պայքարի օրը մենք` առողջ կենսակերպի հետևորդներս, չենք կարող անտարբեր մնալ և չարձագանքել այս ծխացված խնդրին:

Միայն Հայաստանում ծխախոտամոլությունից տարեկան 3000 մարդ է մահանում, ինչը մոտ 3 անգամ գերազանցում է թունավորումներից կամ դժբախտ պատահարներից գրանցված մահացությունների թիվը:

Հարկ է նշել, որ ծխելու հետևանքով առաջացած
հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողների շրջանակը, այդ թվում նաև` երեխաների:

Մենք պահանջում ենք խստացնել հսկողությունը
2005թ. մարտի 1-ին ընդունված, բայց չգործող ՀՀ օրենքի կատարման նկատմամբ, պահանջում ենք վարչական տույժի ենթարկել ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ բոլոր փակ հաստատություններում ծխողներին:

Եկեք միասին ՁԵՎԱՎՈՐԵՆՔ հասարակական պահանջարկ:
Եկեք լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք
տեսնել մեր երկրում~

Մեր շնչուղիները` ծխատար խողովակներ չեն:


Եվ այսպես, հեծանվարշավ ԸՆԴԴԵՄ ԾԽԻ, ՀԱՆՈՒՆ ՄԱՔՈՒՐ ՕԴԻ:

Երկուշաբթի օրը, հոկտեմբերի 12-ին, ժամը 18:30-ին:


Սկիզբը` Սարյանի արձանի մոտից:


Կշրջենք Երևանի կենտրոնական փողոցներով`
բերաններս կապած դիմակներով:

Թերթիկներ
կբաժանենք անցորդներին, ոստիկաններին և վարորդներին:

Հարգիր կյանքը:
Շնչիր և թող շնչեն:

Комментариев нет: