Ստեղծվում են ազգային պարկ եւ պետական արգելավայր
Իր երկու որոշումներով ՀՀ կառավարությունը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի մերձալպյան մարգագետնային եւ մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեցիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը եւ դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները։ Հաստատվել են ազգային պարկի եւ պետական արգելավայրի կանոնադրությունները։ Ակնկալվում է, որ որոշման կենսագործման արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։
Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ հաստատած «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգում», որով կարգավորվում են աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմնի հարաբերությունները։
пятница, 16 октября 2009 г.
Վերացնում են անտառներն ու լճերը, փոխարենը`
Автор: bnamard на 13:43
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий