воскресенье, 18 октября 2009 г.

«Երիտասարդական Շունչ» հասարակական կազմակերպությունը, մի շարք ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մեկնարկում է հակածխախոտային քարոզարշավ:
Հարգելի ուսանողներ և երիտասարդներ, միացե'ք մեր նախաձեռնությանը, միավորվենք՝ ձերբազատվելու համար ծխախոտ կոչվող հրեշավոր չարիքից, որն այնքան տարածված է հատկապես մեր՝ ուսանողության և երիտասարդության շրջանում:
Հակածխախոտային քարոզարշավի շրջանակներում, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ «Ուսանողությունն առանց ծխախոտի» խորագրով էլեկտրոնային պաստառների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ և A3 ֆորմատի էլեկտրոնային պաստառներ /բարձր կետերի խտությամբ/: Առաջին տեղի համար նախատեսված է 100 000 դրամ, երկրորդ տեղի համար՝ 60000 և երրորդ տեղի համար 30000 դրամական պարգև:
Մրցույթը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով: Արդյունքները ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը նախատեսվում է ս/թ նոյեմբերի 16-ին:
Էլեկտրոնային պաստառների ներկայացման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 7-ը:
Մրցույթի ղեկավարության կողմից լավագույն ճանաչված պաստառները մեծ քանակությամբ կտպագրվեն և կտարածվեն ՀՀ Բուհերում, հիմնարկություններում և մարդաշատ վայրերում:

Հայտերն ու պաստառները կարող եք ուղարկել nosmoking.students@gmail.com փոստի հասցեով կամ զանգահարել 091 213674, 077 529005 հեռախոսահամարներով:

http://www.facebook.com/event.php?eid=161773886119

Комментариев нет: